Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Արդահանի շրջանից ընտրված անկախ պատգամավոր Օզթուրք Յըլմազն ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում ներկայացվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի թեմայով ասուլիս է տվել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Խորհրդարանում (մեջլիսում) տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Յըլմազը հայտարարել է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի քննարկումն արգելափակելու ուղղությամբ:
Թուրք պատգամավորը նշել է, որ Ֆրանսիայում ու Իտալիայում ցեղասպանության հարցով տեղի ունեցած զարգացումներից հետո հավանականություն կա, որ ԱՄՆ-ի սենատում էլ կարող է բանաձև ընդունվել՝ հիշեցնելով, որ ավելի վաղ նմանատիպ բանաձև նույնպես ներկայացվել էր, սակայն հաջողվել էր արգելափակել այն:
Ըստ Յըլմազի՝ բանաձևերի ընդունման դեպքում ԱՄՆ-ը «այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես կճանաչի որպես ցեղասպանություն», որից հետո կդադարեցնի համագործակցությունը դա ժխտողների հետ ու այդ թեմայով դասեր կավելացնի երկրի ուսումնական հաստատություններում:
«Այս տարի իրավիճակը լուրջ է և տարբեր նախորդ տարիներից: Քանի որ S-400-ների, Սիրիայի ու ՖԵԹՈ-ի (FETÖ-ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյույենի ղեկավարած կազմակերպություն, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում) հարցում ԱՄՆ-ի հետ տարբեր ուղղություններով ենք շարժվում:
Կոնգրեսում Թուրքիայի վերաբերյալ բացասական մթնոլորտ է տիրում: S-400-ների թեման ճգնաժամի վերածած ԱՄՆ-ի որոշ ղեկավար շրջանակներ ապրիլի 24-ին այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ցանկանում են բերել Թուրքիայի օրակարգ ու այդ թեմայի միջոցով գոլ խփել Թուրքիայի դարպասին»,- ասել է թուրք պատգամավորը՝ կառավարությանը կոչ անելով ամեն գնով խոչընդոտել այդ գործընթացը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44