Արդեն բազմիցս նշվել է, որ «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը կներկայացնի սիրված երգչուհի Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) «Walking out» երգով: Մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում: Չնայած իր շատ հագեցած գրաֆիկին՝ Սրբուկը հնարավոր բոլոր դեպքերում հանդիպում է իր երկրպագուների հետ, ելույթ ունենում նրանց համար, և այսօր նմանատիպ առիթ դարձավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 113- րդ տարեդարձը: Սրբուկն իրեն բնորոշ դրական էներգիան ամեն երգի հետ փոխանցեց ներկաներին, նրան անգամ չխանգարեց փոքր-ինչ վատառողջ լինելը: Երգեց, ժպտաց և փորձեց հնարավորինս բոլորի հետ շփվել, լսել նրանց բարի մաղթանքներն ու կարծիքները:
Ուղիղ մեկ ամսից երգչուհին կբարձրանա «Եվրատեսիլ-2019»-ի բեմ և իր էներգիան արդեն կփոխանցի բազմահազարանոց լսարանին: Magnis.News-ի այն հարցին, թե ինչպես է տրամադրված մրցույթին, և ինչն է իրեն ուժ տալիս, Սրբուկն ասաց.
՛՛Ինձ ուժ տալիս են նախ ընտանիքս ու ընկերներս, հետո՝ բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ սիրում են, ովքեր իմ կողքին են տարիներ շարունակ: Տրամադրված եմ լավ ելույթ ունենալուն: Ընթացքում լինում են ոչ այնքան լավ պահեր, որոնք անսպասելի են տեղի են ունենում, բայց ես դրանք փորձում եմ արագ հաղթահարել, որ չազդի «Եվրատեսիլ-2019»-ի ելույթիս վրա՛՛:
Երգչուհին նոր էր վերադարձել Նիդերլանդներից, որտեղ առաջին անգամ իր կյանքում մոտ 7 հազար հոգանոց դահլիճում էր ելույթ ունեցել և շատ տպավորված էր նրանց ընդունելությունից: Հենց այս գիշեր էլ Սրբուկը կմեկնի Իսպանիա, բայց մինչ այդ ՀԲԸՄ-ի բեմում խոստովանեց.
՛՛Աշխարհի որ բեմերում էլ ես հանդես գամ՝ ինձ համար ամենակարևորն իմ հայրենակիցների համար հանդես գալն է: Ես սիրում եմ բոլորիդ՛՛:
Արմինե Բրսոյան
09:26
09:15
09:02
20:17
19:45
19:21
19:04
15:45
15:33
15:24
15:03
14:44
14:29
14:13
13:43
13:36
13:22
13:22
13:09
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45