ԱԺ-ն շարունակում է քննարկել կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց, որ կարճ ժամանակ անց հարցերին հատկացվող ժամանակահատվածն ավարտվելու է:
Նա նշեց, որ երկու տարբերակ կա. կա´մ շարունակում են նույն տեմպով, գրաֆիկով հարցուպատասխանը շարունակել և պատգամավորների մի մասը զրկվում է հարց տալու հնարավորությունից, կա´մ փոխում են հարցին հատկացված ժամանակային ռեժիմը:
«Մեկ րոպե հարց, մեկ րոպե պատասխան և արձագանք մեկ րոպե. այդպես բոլորը հնարավորություն են ունենում հարցը տալու»,- առաջարկեց ԱԺ նախագահը, պատգամավորներն էլ չառարկեցին:
Հարց տալու հերթը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանինն էր, ով կատակեց. «Ես այդպես էլ գիտեի, որ հերթը հասնելու է ինձ, ու ժամանակը կրճատվի»:
Պատգամավորը Զեյնալյանին խնդրեց հստակ պատասխանել երկու հարցի:
«Ո՞րն է նպատակը այս նախագծի՝ արդյունավետ կառավարման մոդել ստեղծե՞լը, թե ֆինանսական խնայողություններ անելը: Եթե արդյունավետ կառավարման մասին է խոսքը, խնդրում եմ բերեք մեկ օրինակ՝ ինչո՞ւ համար գյուղատնտեսության նախարարության ներկայիս գործող կարգավիճակը ձեռնտու չէր, և ձեռնտու է այս մոդելը, որը Դուք ներկայացնում եք»,- հարցրեց պատգամավորը:
Զեյնալյանը նշեց, որ դրանք իրարից տարանջատված չեն: «Այն, ինչ ասացիք, մեկը մեկին չեն հակասում, հենց այդ նպատակով էլ իրականացվել է: Գյուղատնտեսության նախարարությունը, գտնում ենք, որ պետք է լինի Էկոնոմիկայի նախարարության բաղկացուցիչ մաս: Մեր համոզմամբ՝ սա նույնպես էկոնոմիկա է և միևնույն ժամանակ հանգեցնում է մեծ խնայողությունների՝ և´ ժամանակի, և´ ներդրված միջոցների հաշվին ավելի մեծ արդյունք ստանալու»,- նշեց նա:
Արթուր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ո՞րն էր այդ նախագծի նպատակը:
«Ե´վ արդյունավետությունն ապահովելու, և´ խնայողությունն ապահովելու, և´ արտադրողականությունը մեծացնելու, և´ ավելի արագացնելու արդյունքների ստացումը»,- պատասխանեց Զեյնալյանը:
Արթուր Գրիգորյանը հարցրեց, թե ինչու չեն հնչեցվում կոնկրետ թվեր, թե քանի մարդ է դառնալու գործազուրկ, և ինչ խնայողությունների մասին է խոսքը: «Մենք գիտենք, որ տևական ժամանակ է՝ արդեն իսկ մարզպետարաններում, նախարարությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում և այլ կազմակերպություններում տեղի են ունենում առանձին կրճատումներ: Դուք ներկայացնում եք, որ մի քանի տասնյակ կկրճատվեն նախարարություններում և մի քանի հարյուր վերջնական փուլում: Հաշվի առնո՞ւմ եք ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում և այլ վայրերում կրճատվածներին: Ընդհանուր թիվ չե՞ք կարողանում հնչեցնել»,- ասաց պատգամավորը:
Զեյնալյանն էլ նշեց, որ մինչև կառավարության կառուցվածքը փոխելն արդեն կառավարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում տեղի են ունեցել օպտիմալացումներ, հաստիքներ են կրճատվել, որոնք կառավարության գնահատմամբ եղել են անիմաստ և նպատակ են հետապնդել մարդկանց ապահովել աշխատանքով, ապահովելու համար իշխանության վերարտադրությունը: «Մի քանի տասնյակ մարդ կկրճատվի, երբ միաձուլում կլինի և մի քանի հարյուր մարդ ոչ թե կդառնա գործազուրկ, այլ օրենքով սահմանված կարգով կլինեն ռեզերվում, դա գործազրկություն չէ, խնդրում եմ չխառնել և չներկայացնել մեկը մյուսին»,- եզրափակեց նախարարը:
168.am
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01