Սա կառավարության աշխատանքները արդյունավետ դարձնելու նախագիծ է և չի վերաբերում Ազգային ժողովի վերահսկողական գործիքներն ավելացնելուն, խորհրդարանում ասաց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ Կառավարության կառուցվածքի մասին նախագծի քննարկման ժամանակ:
Նա նշեց, որ աշխարհում ոչ մի կառավարություն չի ներկայացնում նախագիծ, որով պետք է իր լիազորություններն ավելի վերահսկելի դառնան: «Եվ Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն՝ մենք՝ խորհրդարանականներս իրավունք ունենք վերահսկելու կառավարությանը: Այն պնդումը, որ ԱԺ-ն վերահսկողություն չունի ոստիկանության ու ԱԱԾ նկատմամբ, ըստ Մակունցի, ճիշտ չի արտացոլում իրական պատկերը: «Ինչպես դուք, այնպես էլ մենք, ցանկություն ունենք, որ նրանց աշխատանքը դառնա ավելի հրապարակային և Ազգային ժողովի հետ հարց ու պատասխանին ներկայանան այստեղ: Եվ հիմա Իմ քայլը խմբակցության անունից ես առաջարկ եմ անում երկու ընդդիմադիր խմբակցություններին, որ Իմ քայլը հենց վաղը պատրաստ է ձեզ հետ մշակել օրենսդրական նախագիծ, որով մենք ԱԱԾ -ին և ոստիկանությանը այնպես, ինչպես կառավարության մյուս մարմիններին, կարող ենք օրենքով սահմանված ժամանակացույցով այստեղ հրավիրել հարց ու պատասխանի, նրանք կապատասխանեն մեր հարցերին»,- ասաց Մակունցը:
Նրա խոսքով, ինչ վերաբերում է առաջարկին, որպեսզի այս երկու կառույցները չենթարկվեն վարչապետին և դառնան նախարարություններ, Իմ քայլը խմբակցության ղեկավարն ասաց. «Այո, մենք նպատակահարմար չենք գտնում այս պահին ուժային կառույցները դարձնենք քաղաքական կառույցներ՝ հաշվի առնելով թե մեր, թե այլ երկրների փորձ»:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01