Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը տարվա ընթացքում նախատեսում է իրականացնել միջազգային գիտաժողովներ, հրատարակել ցեղասպանագիտական հանդեսներ, անցկացնել մեթոդական սեմինարներ, ժամանակավոր և հիմնական ցուցադրություններ: Այս մասին ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը: «Նպատակս է կարգավորել թանգարան-ինստիտուտի աշխատանքները և դրանց նոր լիցք հաղորդել: Իմ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում թանգարան-ինստիտուտում հիմնականում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել. հստակեցվել են բաժինների գործառույթները, ձևավորվել են նոր բաժիններ: Այսօր թանգարանում կա երեք գիտահետազոտական բաժին` հուշագրությունների, վավերագրի և մամուլի ուսումնասիրության, հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման, համեմատական ցեղասպանագիտության բաժին»,-նշեց նա: Անդրադառնալով գիտահետազոտական աշխատանքներին՝ Մարությանն ասաց, որ ձևավորվել է նոր գիտահետազոտական խորհուրդ: Ավելի քան մեկ տարի գիտական խորհուրդը չի գործել, սակայն հիմա արդեն իսկ անցկացվել է երկու նիստ: Խոսելով հանդեսներից` տնօրենը հիշեցրեց, որ ցեղասպանագիտական հանդես- պարբերականը, որը հրատարակվում է տարին երկու անգամ, 2018-ին լույս չէր տեսել: «Մենք մեկ էլեկտրոնային տարբերակ ենք հրատարակել նախորդ տարվա վերջին, իսկ թղթային տարբերակով՝ մի քանի շաբաթ առաջ: Այս տարի ևս երկու ցեղասպանագիտական հանդես ենք հրատարակելու, մեկը` անգլերեն: Այդ ամսագրերը համապատասխանեցրել ենք միջազգային չափանիշներին»,- շեշտեց նա: Թանգարանը նախատեսում է տարվա ընթացքում անցկացնել առնվազն մեկ միջազգային գիտաժողով: Այս տարվա նոյեմբերին կկազմակերպվի «Հայոց փրկության գործը Մերձավոր Արևելքում. 1915-23 թվականներ» միջազգային գիտաժողովը: Հաջորդ տարի կանցկացվի միջազգային գիտաժողով Կանադայի մարդու իրավունքների թանգարանի և լեհական Պիլեկի ինստիտուտի հետ համագործակցությամբ: Հարություն Մարությանը կարևորեց գիտացուցադրական աշխատանքները և նշեց, որ նախորդ տարի եղել է հինգ ժամանակավոր ցուցադրություն: «Նախատեսում ենք ապրիլի 23-ին բացել «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագրով ցուցահանդեսը, գիտաժողովների դահլիճին կից նախասրահում ստեղծելու ենք մշտապես գործող փոքր պատկերասրահ, որտեղ ցուցադրելու ենք ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմի աշխատանքները, որոնք նա նվիրել է թանգարանին»,-հայտնեց տնօրենը: Նա տեղեկացրեց, որ նպատակ ունեն թանգարանում նոր ուղղություն` օսմանագիտություն մտցնել: «Գաղտնիք չէ, որ ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի մեծ մասն օսմաներեն է: Հայաստանում քիչ մասնագետներ կան, որոնք կարդում են ձեռագիր օսմաներեն: Մենք փորձելու ենք մասնագետների միջոցով հասկանալ առկա արխիվային նյութերի շրջանակը, հետո ձեռնամուխ լինել դրանց թարգմանությանն ու հանրության լայն շրջանակին ներկայացնելուն»,-եզրափակեց Հարություն Մարությանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2017 թվականի դեկտեմբերից ՀՀ կառավարության որոշմամբ դարձել է հիմնադրամ: Թանգարանը կառավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, որը 15 անդամ ունի: Խորհրդի նախագահն է ֆրանսահայ հայտնի պատմաբան և ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգյանը: Հոգաբարձուների խորհրդում չկան գործարարներ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամում այսօր աշխատում է 82 մարդ:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01