Եթե Սահմանադրությունը այսօրվա կառավարության համար գերիշխող մոտեցում է, ապա հարց է առաջանում՝ այդ ինչպես է ստացվել, որ այսօր առնվազն հինգ նախարարության մասով թույլ է տրված Սահմանադրության կոպիտ խախտում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը: «Վարչապետն իրավունք չուներ չներկայացնելու նախարարի թեկնածուներ, չկա ոչ մի օրենքում այսպիսի իրավասություն: Երկրի վարչապետը, որպես բարձագույն պաշտոնատար անձ, ենթակա է Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված պահանջի կատարմանը», - ասաց Արծվիկ Մինասյանը։ «Թող «Իմ քայլը» խմբակցության իրավաբանները, այդ թվում՝ Նիկոլայ Բաղդասարյանը, որը պնդում է, թե պահպանվել է Սահմանադրությունը, ցույց տա օրենքի որևէ նորմ, որը Սահմանադրության մակարդակով ու օրենքի մակարդակով կլիազորի վարչապետին չներկայացնելու նախարարի թեկնածու», - ընդգծեց Ա. Մինասյանը։ Նա ասաց, որ այս ամենը վերաբերում է նաև ՀՀ նախագահին։ «Նախագահը չի կարող ու իրավունք չունի անգործություն դրսևորել, հակառակ դեպքում, սա հիմք է՝ Սահմանադրությունը խախտելու դեպքում նրան պաշտոնանկ անելու համար», - ասաց ՀՅԴ-ական նախկին նախարարը։ Նա ասաց, թե ԱԺ պատգամավորների առնվանզ մեկ հինգերորդը կամ 27 պատգամավոր կարող են պատրաստել փաստաթուղթ, դիմել Սահմանադրական դատարան ու վիճարկել, թե վարչապետի, թե նախագահի անգործությունը։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01