Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը «Իմ քայլը» խմբակցությունը ժողով է արել` Լիլիթ Մակունցի եւ Հակոբ Սիմիդյանի նյուզմեյքերությամբ, ոչ թե ԱԺ-ում, այլ սեփական գրասենյակում՝ փորձելով կանխել արտահոսքն ու օտարի աչքից հեռու քննարկել «կարեւոր» հարցեր:
Ինչպես բնորոշեց «Իմ քայլի» մեր աղբյուրը` հավաքը դաստիարակչական նշանակություն է ունեցել՝ ինչպես պետք է իրենց պահեն պատգամավորները, ինչ խոսեն, ինչ չխոսեն, ում հետ խոսեն։ «Չնայած հնչած հորդորին, որ մենք ազատ ենք, կարող ենք մեր կարծիքը հայտնել, այնուհանդերձ, կոնկրետ մարդկանց, օրինակ` Վիկտոր Ենգիբարյանին, Նազենի Բաղդասարյանին, Սոֆյա Հովսեփյանին ասացին` պետք չէ ամեն ինչի մասին կարծիք հայտնել»:
Սակայն իրական հասցեատերը եղել է Նարինե Թուխիկյանը, ով վերջերս անզգուշություն էր ունեցել պահանջել` փակել Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքները։
Նրան ասվել է` պետք էր հասկանալ, թե այդ հայտարարությունն ինչ շղթայական ռեակցիա կարող է առաջացնել. «Դու ռուսներին հանել ես մեր դեմ»։ Ավելին` տեսակետ է հնչել, որ խնդրով անհանգստացած է եղել անձամբ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։
Հանձնարարվել է Թուխիկյանին` ոնց եփել է այդ ճաշը, այնպես էլ փորձի շտկել թույլ տված բացթողումը: Ի դեպ, արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասել է` լավ կլինի, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին ամեն ոք չխոսի: 3 ժամ տեւած հավաքի ընթացքում խոսվել է նաեւ հաջորդիվ կայանալիք ԱԺ նիստին ներկայացվելիք ՍԴ թեկնածուի մասին, ներկաներից մեկն ասել է` պետք չէ միանգամից մերժել, պետք է լսել, մերժման գործընթացը նուրբ իրականացնել: Էդգար Առաքելյանն էլ գտել է, որ պետք չէ մերժել նաեւ ընդդիմության բոլոր առաջարկները, ինչ է թե ընդդիմությունն է դա առաջարկում, որովհետեւ երբեմն բավականին խելացի-հետաքրքիր առաջարկներ էլ են լինում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47