«Սանիթեք» ընկերությունն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ աղբահանության հետ կապված խնդիրների վերաբերյալ հայտարարություններին: Ընկերությունը հանդես է կել հայտարարությամբ, որում ասվում է.
«Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում աղբահանության և «Սանիթեք» ընկերության հետ կապված բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք` քաղաքապետարանին կոչ ենք անում լինել օբյեկտիվ և հրապարակել նաև այն նամակները և նախազգուշացումները, որոնք «Սանիթեք» ընկերությունը դեռևս նախորդ տարվանից սկսած ուղղել է քաղաքապետարանին` պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով աղբահանության ծառայությունների մատուցմանը խոչընդոտող խնդիրների և հանգամանքների վրա: Ավելին, նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ ու բանակցություններ և առկա են դրանց վերաբերյալ արձանագրություններ, որոնցում ամրագրված է, որ ընկերությունը բազմիցս տեղեկացրել է առկա խնդիրների մասին և զգուշացրել, որ անհապաղ լուծում չտալու դեպքում Երևան քաղաքը կկանգնի աղբահանության ճգնաժամի խնդիր առաջ, ինչին և այսօր ականատես ենք լինում։
Տեղեկացնում ենք նաև, որ ընկերության կողմից վերհանված խնդիրները մինչ օրս չեն ստացել պատշաճ լուծումներ, իսկ «Սանիթեք» ընկերությունը կրել ու շարունակում է կրել ահռելի վնասներ և կորուստներ որպես օտարերկրյա ներդրող, որոնք դուրս են ընկերության պատասխանատվության շրջանակներից: «Սանիթեք» ընկերությանը, որպես օտարերկրյա ներդրողի, Հայաստանում մշտապես պետք է տրամադրվի առավել բարենպսատ ռեժիմ և արդար ու հավասար պաշտպանություն:
Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս «Սանիթեք» ընեկրության հիմնական խնդիրն է Երևանի և երևանցիների բարօրության ապահովումը. հենց դրան պետք է ուղղված լինեն մեր բոլորի ջանքերը: Աղբահանության գործընթացում առկա խնդիրների պատճառների մասին գիտեն բոլորը. խնդիրները, որոնց հետ իր գործունեության հենց սկբից բախվում է ընկերությունը, ինչպես նաև այն վնասները, որոնք կրել ու կրում է ընկերությունը մանրամասն ներկայացվել են պատկան մարմիններին և ընդունվել ի գիտություն, որի արդյունքում փետրվար ամսին հայտարարվել էր աղբատար մեքենաների գնման գործընթաց (տենդեր), որի հետ կապված առկա էր նախնական պայմանավորվածություն այդ մեքենաները «Սանիթեք»-ին վարձակալության հանձնելու վերաբերյալ: Այս լուծման տարբերակն իրականություն չդարձավ, բայց կան բազում այլ լուծումներ, եթե կա ցանկություն դրանք լուծելու ու կողմերի միտումներն արդար են. Կողմերը պետք է հավասարապես պաշտպանված լինեն օրենքի տեսանկյունից և հնարավորություն ունենան բարձրաձայնելու այն խնդիրների մասին, որոնց բախվում են: Մեղադրանքը հարցի լուծում չէ, հարցի լուծումը` փոխադարձ համաձայանությունն
Ի հավելումն ամենին՝ ևս մեկ անգամ խնդրում ենք մեր գործընկերոջը պահպանել կոռեկտության սահմանները և հանրությանը ներկայացնել միմիայն օբյետիվ տեղեկատվություն, այլ ոչ միակողմանի ու ի շահ Երևանի քաղաքապետարանի։ «Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ամբողջապես ապաքաղաքական ընկերություն է և ոչ մի քաղաքական վայրիվերումների չի ենթարկվում, այնպես որ խնդրում ենք մեր անունը չօգտագործել հավելյալ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01