Յելի համալսարանի գիտնականներին հաջողվել է խոզի ուղեղի գործունեությունը վերականգնել կենդանու անկումից 4 ժամ անց: Այս յուրահատուկ փորձի մասին հայտնում է Nature ամսագիրը:
Փորձը ցույց է տվել, որ անկումից 4 ժամ հետո խոզի ուղեղը ֆիզիոլոգիական պրոցեսների ունակությունը չի կորցնում, չնայած երկար ժամանակ թթվածին չստանալուն: Կարծիք կա, որ ուղեղը սկսում է անդառնալիորեն քայքայվել ուղեղին թթվածնի մատակարարումը դադարելուց մի քանի րոպե անց: Սակայն փորձի արդյունքներից դատելով՝ ուղեղի բջիջների մահն, այնուամենայնիվ, այդքան արագ չի կատարվում:
Անկած կենդանիներից վերցված ուղեղը «վերակենդանացնելու» համար գիտնականները հատուկ սպիտակուցային կոկտեյլով արյան մատակարարման արհեստական համակարգ են օգտագործել: 32 խոզերի ուղեղները, որ հանվել էին մահվանից 4 ժամ հետո, 6 ժամ տեղադրվել են BrainEx սարքի մեջ: Ընդ որում՝ օրգաններով շրջանառություն է կատարել հատուկ լուծույթ՝ թթվածնի և սննդարար նյութերի մեծ պարունակությամբ, որը նմանակել է արյան մատակարարումը:
Փորձի ժամանակ լուծույթի մատակարարման համակարգին միացված անոթները սկսել են այն փոխադրել, վերականգնվել է նաև մանր մազանոթների աշխատանքը: Ուղեղի բջիջները վերականգնել են որոշ ֆունկցիաներ, օրինակ՝ գլյուկոզայով սնվելու ունակությունը: Վերակենդանացել են նեյրոնային պրոցեսները՝ լուծույթի «փոխադրման» գործողությունից հետո նյարդային բջիջները սկսել են էլեկտրական ազդակներ ուղարկել:
Հետազոտության համահեղինակ Նենադ Սեսթանն ընդգծել է, որ «դա կենդանի ուղեղ չէր, դա բջիջների շարունակվող գործունեությամբ ուղեղ էր»: Բնականաբար, գիտակցությունը և մտավոր գործունեությունն այս տեխնոլոգիայի օգտագործմամբ չեն վերականգնվել:
Բացառված չէ, որ այս մեթոդը և գիտնականների ստեղծած լուծույթը կկիրառվեն կաթվածից հետո հիվանդների բուժման գործընթացում՝ կարողանալով կանխել թթվածնի մատակարարման դադարեցումից հետո ուղեղի քայքայումը:
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55