«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՏՄՊՊՀ նախագահի` Գեղամ Գևորգյանի ստաժի անբավարարության վերաբերյալ տեղեկությունները խիստ զայրացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք` «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է վարչապետին հետ կանչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Պատճառը ստաժի անբավարարությունն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կառավարությունում այս թեմայի շուրջ անգամ թեժ խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև պատմության «հերոսը»` Գեղամ Գևորգյանը: Ի դեպ, վարչապետն անգամ զայրացել է Էդուարդ Աղաջանյանի վրա:
Ավելին, մեր տեղեկություններով` քննարկվել է Էդուարդ Աղաջանյանին և իր տեղակալ Լիանա Ղալթախչյանին աշխատանքից ազատելու հարցը: Ստացվում է, որ ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ նախագահների հարցերով սա երկրորդ «չեպեն» է:
Հիշեցնենք` վերջերս վարչապետն իր աշխատակազմից երեք հոգու ազատեց աշխատանքից: Խնդիրը կապված էր Ազգային ժողով ուշ բերված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի հետ: Աշխատակազմը չէր հասցրել իր վրա դրված գործը կատարել պատշաճ ժամկետներում:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում խնդրի հիմնական պատասխանատուն վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է. չէ՞ որ ինքը և իր թիմը պետք է ուսումնասիրեին` թեկնածուն համապատասխանում է օրենքով սահմանված չափանիշներին, թե ոչ: Բայց, արի ու տես, չեն հաշվել Գևորգյանի աշխատանքային ստաժը, ինչը ամոթալի վիճակում է գցել կառավարությանն ու վարչապետին:
Ըստ որոշ տեղեկությունների` Գեղամ Գևորգյանի թեկնածությունը վարչապետին ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մեզ հայտնի դարձավ նաև, որ երեկ Գևորգյանը վարչապետի հրավիրած խորհրդակցությունից հետո նախարարություն չի վերադարձել: Այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գեղամ Գևորգյանի մամուլի խոսնակ Անի Սմբատյանի հետ. «Վարչապետի խորհրդակցության հետ կապված դիմե՛ք նրա մամուլի խոսնակին: Իսկ Գ. Գևորգյանի ստաժի վերաբերյալ վաղը (այսօր-խմբ.) կպարզաբանենք»:
Հավելենք, որ Լիանա Ղալթախչյանն ու Էդուարդ Աղաջանյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին, իսկ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասաց, որ տեղյակ չէ նման խորհրդակցությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56