Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, ֆեյսբուքում հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի նամակը՝ ուղղված Սասնա ծռերի անդամ Պավլիկ Մանուկյանին, որտեղ կոչ է անում դադարեցնել հացադուլը:
Նամակում, մասնավորապես, ասվում է
«Սիրելի Պավլիկ,
Բարեբախտաբար հուլիսի 31-ին տղաները ճիշտ որոշում կայացրին՝ խուսափելով երկկողմ արյունահեղությունից:
Հուլիսի 17-ից սկսած դուք արել եք ձեզնից կախված առավելագույնը: Ապացուցել եք, որ հայը երբեք ստրուկ չի եղել եւ չի լինելու: Ձեր արարքով ապացուցել եք, որ հայը մահից ու բանտից վախեցողը չէ, դրանով իսկ փաստելով, որ մեր ազգն անմահ է: Վստահ եղիր, որ այս զոհողությունը իմաստավորվելու է, եւ մեր սիրելի ժողովուրդն ուշ թե շուտ ապստամբելու է:
Հուլիսի 27-ին (այդ օրը Լիզբոնի տղաների նահատակության 33-րդ տարին լրացավ) վիրահատությունից հետո, երբ բացեցիր աչքերդ եւ հասկացար, թե ինչ է տեղի ունեցել, ապրեցիր երկու խիստ հակասական զգացում: Առաջինը՝ ուրախությունն էր, որ Արամի կյանքին վտանգ չի սպառնում, եւ երկրորդը՝ տխրությունն էր, որ այդպիսի ծանր վնասվածքներով գամված ես անկողնուն, ա՛յո, քեզ լավ ճանաչելով վստահ պիտի նախընտրեիր անշնչանալը, քան այդ վիճակում հայտնվելը եւ այդ պատճառով որոշեցիր հրաժարվել սնվելուց:
Սիրելի՛ Պավլիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք որոշել, եթե ողջ ես մնացել, ուրեմն դա Աստծո կամքն է եղել, եթե ողջ ես մնացել ուրեմն տակավին բան ունես անելու ընդհանուրի՝ Հայաստանի եւ քո ընտանիքի համար:
Ուստի եղբայրաբար խնդրում եմ դադարեցնես հացադուլը, եւ օգնելով բժիշկներին՝ օր առաջ ոտքի կանգնես:
Հոգով եւ մտքով միշտ քեզ հետ:
Ժիրայր ՍէՖիլյան
Վարդաշեն ՔԿՀ- ից
Օգոստոսի 4, 2016թ.
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47