«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ պետք է հավասարակշռությունը հաշվի առնեն, և բոլորի շահերը պահվեն։
«Բայց այս քննարկումը ցույց է տալիս, որ բոլոր կողմերի հետ չէ, որ դուք քննարկել եք, խոշոր կոլեկտիվների հետ չեք քննարկել, քննարկել եք մի մասի հետ, և խնդիր է առաջանում՝ ում շահերն է սա առաջ տանում»,-ասաց Մելքումյանը։
Ըստ նրա՝ հարակից զեկուցող Հայկ Սարգսյանը ցեմենտի շուկան է ներկայացնում: Մելքումյանը նշեց, որ կա երկու խոշոր ցեմենտ արտադրող, իսկ «Երևանի ցեմենտի գործարանը» ցեմենտ արտադրող չէ, գաջ արտադրող պրոֆիլային գործարան է։
Մելքումյանը նշեց, որ «Արարատցեմենտն» ունի 1400 աշխատող, իսկ «Հրազդանը»՝ 400, դրանցից բացի, «Արարատցեմենտը» 500 վարորդ ունի, ցեմենտավոզներ, և միասին 2 500 մարդ աշխատավարձ է ստանում։
«Եթե հարկում ենք ցեմենտն ու կլինկերը (ցեմենտի հումք), նույն գինն է մնում, ամեն ինչ հավասարվում է զրոյի, որովհետև համարյա նույն պրոդուկտն է, այլևս ձեռնտու չի լինի կլինկեր արտադրել, կբերեն կաղան»,-ասաց նա և բացատրեց, որ ծավալի ինքնարժեքի ծախսերը շատ են. գազի՝ 3 մլն դոլար է տարեկան, 1, 5 մլն՝ էլեկտրաէներգիայի, հարկերի ահռելի չափը, և այդ ամենը կխարխլվի, և արդյունքում կունենան միայն աղացներ։
«Իսկ ո՞վ է թույլ տալիս ստրատեգիական համարվող ցեմենտի կարողությունները կորցնել, որովհետև կարող է տարբեր դրդապատճառներով այլևս կլինկեր ՀՀ չգալ, բա ի՞նչ է լինելու։ Ցեմենտի գործարանն անընդհատ ցիկլի արտադրություն է, չեն կարող առավոտյան փակել, երեկոյան միացնել, այդ փեջերը պետք է անընդհատ աշխատեն»,-ասաց նա և հավելեց, թե խոշոր երկու գործարաններն այսօր աշխատում են իրենց կարողության 20%-ով, և քիչ է շահութաբերությունը։ «Դրա համար պարոն Ծառուկյանը գինը 50 000-ից դարձրեց 40 000 դրամ՝ որպես հեղափոխության քայլ, արդեն պետք է կառավարության կողմից էլ հետևեին ամբողջական լուծումները»,-ասաց նա և նշեց, թե ցեմենտի վրա հարկ դնելը ճիշտ է, բայց կլինկերի վրա էլ պետք է դնել։
«Անպայման կլինկերի վրա տուրք պետք է դրվի, և դուք դնելու եք դա, այնպես, ինչպես նոյեմբերին 115 մլն դրամի շեմը ՊԵԿ նախագահը, ֆինանսների նախարարն ասացին՝ չկա, հիմա բերում եք Հարկային օրենսգրքով, ինչպես մենք ենք ասել, սա էլ եք բերելու, որովհետև ցեմենտ արտադրող կարողությունների փոշիացումը չի բխում ազգային շահերից։ Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, այլ բան է աղաց ունենալը, այլ բան՝ ցեմենտի գործարան ունենալը»,-ասաց նա և վերջում հորդորեց՝ հակառակ դեպքում կոլեկտիվներին հստակ պատասխան կտաք։
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02