Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրիում երեք անչափահասների դանակահարության դեպքը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 28-ամյա բնակչին: 2019 թվականի ապրիլի 12-ին` ժամը 19:50-ին, 20:50-ին և 20:55-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգեր են ստացվել այն մասին, որ իրենց մոտ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են դիմել երեք անչափահասներ, որտեղից վերջիններս տեղափոխվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերություն: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության Մուշի բաժնում 2019 թվականի ապրիլի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Երեք անչափահասները ճանաչվել են տուժող և հարցաքննվել: Դեպքի օրը՝ 2019 թվականի ապրիլի 12-ին, իրավապահներին է ներկայացել Գյումրի քաղաքի՝ 1991թ. ծնված բնակիչը և հայտնել, որ վերոհիշյալ երիտասարդների հետ ինքն է վիճաբանել, որի ժամանակ էլ դանակով հարվածել է վերջիններիս: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ երեք անչափահասներին դանակահարելու կասկածանքով, և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ուղևորափոխադրումներով զբաղվող 28-ամյա երիտասարդի և ուղևորի միջև ճանապարհին տեղի է ունեցել վիճաբանություն ու քաշքշուկ, հնչել են հայհոյանքներ, երիտասարդ ուղևորը վիրավորելով ու քաշքշելով մեքենայից դուրս է հանել վարորդին: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ միջադեպի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով, որոշ ժամանակ անց, հիշյալ ուղևորի եղբոր որդին 6-7 երիտասարդների հետ հանդիպել է վարորդին, որի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում էլ 28-ամյա վարորդը դանակի հարվածներ է հասցրել վերոհիշյալ երեք անչափահասներին: Պարզվել է, որ վիճաբանությանը մասնակցած երիտասարդները բոլորն էլ Գյումրի քաղաքի անչափահաս բնակիչներ են, ովքեր, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հայտնաբերվել են և հարցաքննվել դեպքի շուրջ: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողների հագին՝ դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են նմուշներ: Օրենքով սահմանված կարգով կասկածյալ 28-ամյա երիտասարդի բնակության վայրում և ավտոմեքենայում իրականացվել են խուզարկություններ, կատարվել առգրավումներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննական մարմինը 2019 թվականի ապրիլի 13-ին ստացել է ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի՝ 20.10.2009 թվականի թիվ 1833 որոշումը, հիվանդության վկայագիրը և տեղեկանքը, համաձայն որոնց՝ կասկածյալի մոտ ախտորոշվել է «սուր պոլիմորֆ պսիխոզ» հիվանդությունը, և վերջինս զինվորական ծառայության համար ճանաչվել է ոչ պիտանի: Այս կապակցությամբ՝ վարույթն իրականացնող մարմինը հարցմամբ դիմել է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությանը, որի պատասխանը դեռևս չի ստացվել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Միևնույն ժամանակ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպի մասնակիցների շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01