Երթևեկության կանոնների պահպանության բալային համակարգի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը մշակվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ապրիլի 19-ին՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին:
«Բալային համակարգի հետ կապված աշխատանքն ընթանում է, և ինձ տրված տեղեկանքով՝ առաջիկա մեկ ամսվա մեջ արդեն փաթեթը կուղարկվի Ազգային ժողով»,- ասաց Փաշինյանը:
Հիշելով ամիսներ առաջ կառավարության նիստում արած հայտարարությունը, համաձայն որի քաղաքացիները պետք է օգնեն ճանապարհային ոստիկանությանը և ահազանգեն, նույնիսկ նկարեն ու ուղարկեն տեսանյութեր՝ օգնելու ճանապարհային ոստիկանությանը հաստատել կարգուկանոն, վարչապետը զարմացավ, որ այս հարցի շուրջ ոստիկանությունը դեռևս չի աշխատել ու չի պատրաստել օրենսդրական փոփոխություն:
«Եթե ես կառավարության նիստում հայտարարում եմ, պետք է ոստիկանության համապատասխան մարմիններն արձանագրեին, որ դա հանձնարական է: Եվ ես հիմա ուղիղ եթերում հանձնարարում եմ: Արդեն 10 ամիս ուշացել եք և չեք կատարել այդ հանձնարարականը»,- ասաց վարչապետը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01