Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպանական խումբը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին` Գեւորգյանի խախտված իրավունքների վերականգնման համար: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից.
«Ինչպես գիտեք, ներկա պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննարկվում է մեր բողոքը` քննիչի այն որոշման դեմ, ըստ որի` Արմեն Գեւորգյանի ողջ գույքի վրա արգելանք է դրվել: Քրեական դատավարական գործիքակազմից զատ մենք որոշել ենք դիմել ՄԻՊ-ին, որպեսզի նա, որպես անկախ պաշտոնատար անձ, իր լիազորությունների սահմաններում ձեռնարկի համապատասխան միջոցներ Գեւորգյանի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»,-նշում է Ալեքսանյանը:
Նա պնդում է` կիրառված արգելանքը անհամաչափ է. «Քննիչի որոշումը ապօրինի է, որովհետեւ նա չի որոշակիացրել նպատակը, որով ամբողջ գույքի վրա կալանք է դրել, այդ պատճառով էլ մենք ստիպված ենք եղել մեր բողոքում վիճարկել բոլոր նպատակները»:
Պաշտպանը հիշեցնում է` Գեւորգյանի գույքի վրա արգելանք է դրվել նրան առաջադրված ՀՀ ՔՕ-ի 332-րդ հոդվածի շրջանակում. «Մենք նշում ենք, որ այդ մեղադրանքի շրջանակում գույքի վրա արգելանք կարող էր դրվել միայն դատական ծախսերի ապահովման նպատակով, մյուս բոլոր նպատակներով չէր կարող»:
Էրիկ Ալեքսանյանը խոսքով` օրենսդրությամբ սահմանված նպատակները չորսն են. «Որպես լրացուցիչ պատժատեսակ կարող է նախատեսվել գույքի բռնագրավում, ինչը այդ հոդվածի շրջանակում չկա, քաղաքացիական հայց գործով հարուցված չի եղել, այսինքն` այդ նպատակով եւս չէր կարող արգելանք դրվել, գույքի բռնագրավման նպատակով նույնպես չէր կարող, որովհետեւ այդ նպատակի դեպքում անձը պետք է հանցանքը կատարելու արդյունքում անուղղաի կամ ուղղակի ստանա գույք, ինչը այդ հոդվածի շրջանակում հնարավոր չէ, հետեւաբար` մնում է դատական ծախսերի ապահովումը, սակայն այս դեպքում էլ քննիչը պարտավոր էր նշել կոնկրետ գույքը եւ արժեքը, որը բավական է այդ ծախսերը ապահովելու համար, ինչը չի արվել»:
Պաշտպանի փոխանցմամբ` քննիչը վկայակոչել է միայն ՀՀ ՔՕ-ի 232-րդ հոդվածը, որը սահմանում է գույքի վրա կալանք դնեու բոլոր նպատակները, ուստի իրենք դիմել են ՄԻՊ` որոշումն ամբողջությամբ վերացնելու համար. «Գտնում ենք, որ ՄԻՊ-ի աջակցությունն այս պարագայում անհրաժեշտ է, եւ խնդրել ենք, որ նա իր լիազորությունների սահմաններում օգնի մեզ իրականացնել համապատասխան քայլեր մեր խախտված իրավունքների վերականգնման համար:
Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը` չհեռանալու մասին:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56