Միշտ էլ արդիական է եղել «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը, թեզը, դիվանագիտական հնարքը… Եվ մեզ դարեր շարունակ մասնատել են, բաժանել ու տիրել, թշնամացրել ու հաղթել…
Եվ կարծես հիմա էլ է նույնը, հիմա էլ են փորձում բաժանել, տարանջատել, թշնամացնել, զինված ջոկատներով իրար դեմ հանել, քաղաքացիական պատերազմ հրահրել: Սփյուռքին հանել հայաստանցիների դեմ, հայաստանցիներին՝ Արցախի,արցախցիներին Սփյուռքի…Ու այդպես շարունակ… Եվ կարծես դա ցավոք սրտի ստացվում է՝ հատկապես հուլիսյան դեպքերից հետո, երբ լավայի նման ժայթքեց ատելությունն ու թշնամանքը միմյանց հանդեպ, փոխանցվելով նաև հասարակության շերտերին՝ իշխանամետ- ընդդիմադիր, ոստիկան-ցուցարար, բանակ-երկրապահ, հարուստ-աղքատ, պաշտոնյա-քաղաքացի…
Սակայն հերիք է արդեն՝ սթափվելու, հետևություններ անելու և համախմբվելու ժամանակն է: Մեր ազգը, մեր ժողովուրդը կրիտիկական պահերին համախմբվելու, բռնցքվելու, միավորվելու լավ հատկություն ունի: Հիմա էլ է դա պետք՝ միասնական Սփյուռք, Արցախ ու Հայաստան կերտելու համար…Այո′, սթափվելու, բռնցքվելու և մեր թշնամիններին մտահոգելու, տխրեցնելու, հուսախաբելու և նեղելու ժամն է:
Մենք իմ կարծիքով հիմա երկու կարևոր հիմնախնդիր ունենք՝ Արցախյան հիմնախնդիր և հզոր, արդար և օրինապահ Հայաստան պետության կառուցում, և մենք պետք է ազգովի լծվենք այդ խնդրին: Դրանից լուրջ ու կարևոր խնդիր մենք՝ հայերս հիմա չունենք…
Իսկ դրա համար նաև շատ արագ պետք է մեր պետության, մեր երկրի իշխանությունների, հասարակության անհաջող տեղերում բուսնած և առաջընթացին, շարժվելուն, զարգանալուն խանգարող չիբաններից, ֆուրունկուլներից, թարախաբշտիկներից ազատվել՝ դուրս ժայթքեցնել կուտակված ախտը, մաքրվել լկտիներից, թալանչիներից, հաբռգածներից ու անարդարություններից և մեր ազգի ողջ ներուժով կառուցել հզոր երկիր, հզոր միասնական Հայաստան…
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58