Երևանի գեղասահքի դպրոցը, որը կրում է օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինայի անունը, հնարավոր է, անվանափոխվի: Անվանափոխության հարցն ընդգրկված է Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ի նիստի օրակարգում: Որոշման նախագիծը ներկայացրել է «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Այսպիսով, առաջարկվում է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել «Երևանի Սառցե Պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության: Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Իրինա Ռոդնինան ում անունով անվանակոչվել է Երևանի գեղասահքի մարզադպրոցը և ով հանդիսանում է Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ, փետրվարի 26-ին մասնակցել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած երթին, որը կրել է վառ արտահայտված հակահայկական բնույթ և ուղղված է եղել տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը։ Իրինա Ռոդնինան մասնակցելով այդ միջոցառմանը իր հարցազրույցում միակողմանի դիրքորոշում է հայտնել 1992թ. Խոջալու գյուղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, դրանով իսկ փաստելով, որ իր մասնակցությունը այդ երթին տեղի է ունեցել ոչ հանգամանքների բերումով։ Ելնելով վերոգրյալից առաջարկվում է անվանափոխել գեղասահքի մարզադպրոցը՝ արտահայտելով Երևանի ավագանու և ներկայացված քաղաքական ուժերի անհամաձայնությունը Ռոդնինայի հնչեցրած դիրքորոշումներին»:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01