Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը հանրապետություն՝ ցրտահարության վտանգ չկա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ինչպես զգուշացված էր երեկ՝ ցուրտ օդային հոսանքների ներթափանցման արդյունքում լեռանային բոլոր մարզերում ձյան տեսքով տեղումներ են եղել, ձյուն է տեղացել նույնիսկ Սյունիքում: Զավեշտալին այն է, որ Մեղրիում ամբողջ ձմռան ընթացքում ձյուն չեկավ, բայց այսօր՝ ապրիլի 20-ին այս տարվա առաջին ձյունն է տեղացել: Բայց ցրտահարության վտանգ, այս պահին չենք տեսնում»,-ասաց նա:
Ըստ Սուրենյանի՝ հովտային գոտում, որտեղ ձյունը տեղացել է՝ Տավուշ, Սյունիքի հովիտներ, գրանցվել են դրական ջերմաստիճաններ: «Այսինքն՝ եղել է +2, +3 ջերմաստիճան: Նման պայմաններում որևէ վտանգ չի կարող սպառնալ պտղատուներին՝ թաց ձյուն է, որը արագ հալվում է: Արարատյան դաշտում և հարող նախալեռնային գոտում էլ, որտեղ պտղատուները ծաղկած են ամբողջությամբ, էլի պնդում ենք, որ առաջիկա օրերին ցրտահարության վտանգ չկա, որովհետև գիշերային ժամերին ամպամածության խիտ ծածկը պահպանվում է, իսկ ամպամածության ծածկի պայմաններում գիշերային ժամերին ջերմաստիճանի նվազում չի լինում՝ ամպամածությունը «վերմակի» դեր է կատարում»,-ասաց նա:
Սուրենյանը նաև անդրադարձավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի այն հայտարարությանը, թե առաջիկայում կա սողանքի, հեղեղների վտանգ: Նա նշեց, որ հեղեղ ասելով նախարարը նկատի չի ունեցել ջրհեղեղներ, այլ ընդամենը այն, գետերը կարող են ափերից դուրս գալ:
«Քանի որ այս տարի գարունը շատ ձգվեց, այսինքն՝ եթե այսօրվա ապրիլի 20-ով դիտարկենք՝ հանրապետությունում ամբողջությամբ ձմեռային ֆոն է և ձյան կուտակումը լեռանային գոտիներում դեռևս շարունակվում է, ապա մտավախություն կա, որ մայիսի սկզբին հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, որի արդյունքում՝ կտրուկ հալքը չի բացառում հեղեղներ: Հեղեղներ ասելով, դուք մի հասկացեք ջրհեղեղներ են լինելու՝ ամեն ինչ գա, քշի տանի: Պարզապես նախարարը նկատի է ունեցել, որ գետերին մոտիկ առանձին բնակավայրերում ջրածածկումներ կլինեն: Մարդը հեղեղ բառն ընկալում է որպես աղետ, բայց տերմինը վերաբերում է նրան, որ գետը ափերից դուրս է գալիս ու որոշակի տարածքներ ջրածածկվում են»,-ասաց նա:
Այսքանով հանդերձ, ըստ Սուրենյանի կանխատեսումների, սպասվում է ջրառատ ու բերքառատ տարի: «Դա կապված է այն կանխատեսման հետ, որ ցրտահարություն չի լինելու, իսկ ինչպես գիտեք՝ բերքին ամենամեծ մթնոլորտային վտանգ ներկայացնում է ցրտահարությունը. նույնիսկ կարկտահարությունն առանձնապես չի կարող ազդել բերքի քանակի վրա, որովհետև կարկտահարությունը լոկալ երևույթ է, առանձին վայրերում է եղել, իսկ ցրտահարությունը համատարած երևույթ է. եթե լինում է՝ ամբողջ Արարատյան դաշտում կարող է բերքը վնասվի: Բացի այդ, անցյալ տարվա հետ համեմատ՝ ջրի պակաս այս տարի չունենք. առատ ձյան պաշարներ ունենք կուտակված, որոնք առաջիկայում կվերածվեն ջրի»,-հավելեց նա:
16:48
16:32
16:13
15:58
15:48
15:36
15:17
14:22
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
11:55 19.06.25
13:29 19.06.25
13:14 19.06.25
11:21 19.06.25
10:26 19.06.25
15:48 19.06.25
10:57 19.06.25
16:13 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03