Այսօր Սուրբ Զատիկ է՝ Քրիստոսի հարության տոնը: Վաղը՝ մեռելոց: Այդ օրը, որը միշտ երկուշաբթի է լինում, մարդիկ գնում են գերեզմանոց՝ իրենց հանգուցյալ հարազատներին այցելության: Այն իր մեջ շատ զգայուն ու նուրբ խորհուրդ է պարունակում, որը պետք է սրբորեն պահպանել: Իսկ դրա համար շատ բան պետք չէ՝ ընդամենը թույլ տալ, որ մարդիկ այդ օրը նշեն ինչպես հարկն է՝ ընտանեկան միջավայրում, իրենց հարազատների շիրիմիների այցելությամբ, մեկ օր հոգով և մտովի նրանց հետ գտնվելով: Եվ որպեսզի մարդիկ, աշխատավոր ժողովուրդը կարողանան լիարժեք օգտվել իրենց ըընձեռված այդ իրավունքից, այդ օրը՝ Սւորբ Զատկին հաջորդող երկուշաբթին, կառավարությունը սհամանում է ոչ աշխատանքային: Բայց մեր երկրում նույնիսկ այս հարցում է իրավիճակ փոխվել: Նիկոլ Փաշինկանի կառավարությունը որոշել է զրկել ՀՀ քաղաքացիներին երկուշաբթի օրը իրենց հանգուցյալ հարազատներին այցելելու հնարավորությունից, որպեսզի շաբաթ օրը ՀՀ «Հպարտ քաղաքացիները» կարողանան «դուխով» նշել Փաշինյանի մոգոնած «քաղաքացու օրը», որը նա որոշել է նշել ամեն տարվա ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը: Սովորաբար, երբ երկուշաբթին հայտարարվում էր ոչ աշխատանքային, դրա փոխարեն աշխատանքյաին էին հայտարարում շաբաթ օրը, որ տեղը լրացնեն:
Բայց Փաշինյանը որոշեց դարերով եկած Սուրբ Զատիկին հաջորդող մեռելոցը զոհաբերել իր՝ բոլորովին վերջերս երկնած «Քաղաքացու օրվան», որ այդ օրը, որը եկող շաբաթ օրն է, լինի ոչ աշխատանքային և իրենք կարողանան ազատ նշել այն: Սրանով շարքային քաղաքացու շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ուղղակի ոտնահարեց այդ նույն քաղաքացու իրավունքները հանուն «քաղաքացու օրվա»: Եվ ՀՀ շարքային քաղաքացին երևի պետք է շնորհակալություն հայտնի Փաշինյանին դրա համար, որ զրկեց իրեն իր հարազատաներին այցելելու իրավունքից, որպեսզի մի քանի օր անց ՀՀ «հապարտ քաղաքացին» կարողանա նշել իր իսկ օրը: Սա տարրական էգոզիմ է, որ ցուցաբերում են նոր իշխանությունները՝ բացահայտ ցույց տալով, որ իրենք թքած ունեն շարքային քաղաքացիների վրա, իրենց համար կարևորը իրենց եսասիրական ամբիցիաներն են, որոնք պետք է բավարարել ամեն գնով, նույնիսկ քաղաքացիների իրավունքներն ու դարերով եկած արժեքները ոտնատակ տալու հաշվին:
Աղբյուրը ՝ hraparak.am
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01