Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցի, այնուհետեւ շրջայց կատարել հայկական կիրակնօրյա դպրոցում եւ ջերմ հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը համայնքին ներկայացրել է թավշյա հեղափոխության սկզբունքներն ու արժեքները, որոնց հավատարիմ է իշխանության եկած քաղաքական ուժը, երկրի առաջնահերթությունները, կիսվել առկա խնդիրներով: Անդրադառնալով Սփյուռքի հետ հարաբերություններին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ այդ հարաբերությունները չափազանց կարեւոր են իրենց համար եւ տարիներ ի վեր Սփյուռքին միայն օգնության հասնող ձեռք դիտարկելու դիրքորոշումը պետք է փոխարինվի հավասար համագործակցության մոտեցմամբ:
Ազգային ժողովի նախագահն ու պատվիրակության անդամները պատասխանել են համայնքի ներկայացուցիչների՝ կրթությանը, առողջապահությանը, տնտեսությանը, դատական համակարգին, արտաքին քաղաքականությանն ու հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող ամենատարբեր հարցերին:
Հաջորդ օրը խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանին եւ շրջայց կատարել Սանկտ Պետերբուրգի Գլխավոր հյուպատոսությունում:
Պատվիրակության կազմում են եղել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Գոռ Գեւորգյանը եւ Անուշ Բեղլոյանը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01