«2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիմնական զեկուցող Լենա Նազարյանից հետաքրքրվեց, թե ինչպես են որոշելու, թե տուժածներից ում են աջակցություն տրամադրելու։
«Ասացիք, որ ոչ բոլորն են համարվել տուժած, այդ ժամանակ նաև մարդիկ երբեմն խուսափել են հրապարակայացնել իրենց մասնակցությունը «Մարտի մեկին»՝ վախենալով տարբեր հետևանքներից։ Ունե՞նք մեթոդ՝ պարզելու, որ մարդիկ իրոք տուժած են եղել «Մարտի մեկին», կամ ինչպե՞ս ենք բացահայտելու դա»,-հարցրեց պատգամավորը, նաև հավելելով, թե ինչքանո՞վ է ճիշտ ամեն ինչ կառավարության վրա թողնելը։
Գևորգ Գորգիսյանը հարցրեց, թե ի՞նչ կարգի փոխհատուցման մասին է խոսքը, որ այն սիմվոլիկ գումարի չվերածվի։
Լենա Նազարյանը բացատրեց, թե օրենքով ում է նախանշված այդ աջակցությունը՝ նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, ինչպես նաև այն անձին, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:
«Այսինքն՝ տուժածների շրջանակն արդեն իսկ նշված է և հստակ է, նաև ստացել ենք ՀՔԾ-ից տեղեկանք, որ ծանր վնասվածք է այդ ժամանակ ստացել 63 անձ, այսինքն` նրանց ինքնությունը պարզ է»,-ասաց նա։
Գումարի չափը, Լենա Նազարյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել և հավելեց, թե կարող է աջակցության ձևն էլ միայն ֆինանսական չլինել։ «Կառավարությունում հենց վաղը քննարկում է լինելու, կարող եք դուք էլ միանալ»,-ասաց նա։
Հարցին, թե այսինքն՝ ցուցակից դուրս մարդիկ չե՞ն կարող դիմել, թեև ժամանակին տուժող չեն ճանաչվել, Լենա Նազարյանը պատասխանեց, որ, ցավոք, ոչ։ «Աջակցության տրամադրման հիմքը լինելու է դատաբժշկական եզրակացությունը, որը պետք է նախկինում ներկայացված լինի»,-ասաց նա։
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
10:26
10:02
00:02
20:49
20:33
18:43
18:12
17:26
17:04
15:13
14:58
14:22
13:43
10:26 19.06.25
10:45 19.06.25
11:21 19.06.25
10:57 19.06.25
11:05 19.06.25
10:02 19.06.25
11:18 19.06.25
11:35 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03