ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրները» թեմայով սեմինար-քննարկում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար: Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Փոխնախարար Խաչիկյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ուսանողներին նման նախաձեռնության համար և ընդգծել, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, հանդիսանալով համեմատաբար նոր ձևավորված մարմին, իր գործունեությամբ բազմաոլորտային ազդեցություն ունի: Փոխնախարարն անձնական տվյալների պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցում կարևորել է թե´ գործնական, թե´ ակադեմիական լուծումների անհրաժեշտությունը և այդ համատեքստում բարձր է գնահատել ուսանողների նախաձեռնությունն ուղղված ոլորտի գործնական հիմնախնդիրների քննարկմանը՝ հորդորելով ակտիվ քննարկում ծավալել և բարձրացնել ոլորտային բոլոր հետաքրքրող հարցերը:
ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն իր հերթին նշել է, որ անձնական տվյալների պաշտպանության հարցում դեռևս խնդիր է շարունակում մնալ իրազեկվածության պակասը, ինչի շրջանակներում էլ ուղիղ հարցադրմամբ փորձել է ստուգել ուսանողների տեղեկացվածությունն առ այն, թե ինչը կարող է հանդիսանալ անձնական տվյալ:
Այնուհետև, հաջորդել է ակտիվ քննարկում ուսանողների և Գործակալության պետի միջև:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01