Ես չեմ բացառում, որ երբեմն կարող են լինել նշանակումներ, որոնք արդարացված չլինեն, բայց յուրաքանչյուր քաղաքացի կարող է վստահ լինել, որ իր բողոքի ձայնը լսելի է, և հնարավորության սահմաններում հարցերը լուծվելու են, եթե ոչ այսօր, ապա վաղը: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ՀՀ տարածքային զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Պապիկյանը: Ինչ վերաբերում է շուտով «սուպեր» նախարարի տիտղոսը կրելու մասին հարցին, նա նշեց, որ այդ տիտղոսը չի ցանկանում կրել: «Մեծ գերատեսչության ղեկավար լինելը, իհարկե, քաղաքական թիմի կողմից երբ ինձ կվստահվի, ես դրա համար կրելու եմ պատասխանատվություն, և դա ինձ համար մեծագույն պատիվ է, բայց լավ հասկանալով կառավարման համակարգի դժվարությունները՝ ես օրնիբուն պատրաստ եմ աշխատել, ինչպես աշխատում եմ այսօր, հասկանում եմ լրջությունը»,-ասաց նա: Խոսելով մարզպետների աշխատանքից՝ նախարարը նշեց, որ հիմնականում դժգոհություն կա այն մարզերից, որտեղ տնտեսական ամենալավ ցուցանիշներն են: «Մենք հիմա կատարում ենք կառուցվածքային փոփոխություններ մարզպետարաններում և փորձում ենք ներուժ ենթարկել մարզպետարաններին, որովհետև երբ խոսում ենք հին պաշտոնյաների մասին, այստեղ նույնպես ունենք պաշտոնյաներ, որ նոր աշխատանքի ռիթմին պատրաստ չեն, սովոր չեն, իհարկե շատերը ադապտացվում են: Անում ենք ամեն ինչ, որ մարզպետարաններ լինեն ավելի մոբիլ, ավելի ունակ և հագեցած տարբեր ոլորտի մասնագետներով»,-ասաց նա: Ինչ վերաբերում է այն գնահատականին, թե ինքը մեղմ ղեկավար է, ապա Սուրեն Պապիկյանը նշեց, որ չի կարծում, թե բարությունը թերություն է: «Փորձեք զրուցել իմ ենթակաների հետ և հասկանալ՝ ես լավ ղեկավար եմ, թե ոչ, ունակ եմ ղեկավարել, թե ոչ»,-ասաց նա: Անդրադառնալով ավագանու ինստիտուտին՝ նա նկատեց, որ ավագանու անդամները մոռանում են, որ իրենք ՏԻՄ կարևոր մաս են, իրենք կարծում են, թե իրենք գյուղապետի աշխատողն են: «Քանի որ համատարած դժգոհ են համայնքապետերից, ես կարծում եմ, որ քաղաքացիները և գործող համայնքապետերը կարող են գալ հանրային կոնսեսուսի, և աշնանը սպասվող միավորումները համայնքի բնակիչները թող դիտարկեն Հայաստանում համայնքների շրջանում հեղափոխության նոր փուլ: Դա իրավական հեղափոխության ճանապարհ է»,-ասաց նա:
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03