Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը ապրիլի 22-ին հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Ամալ ալ Քուբաիսիի (Amal Al Qubaisi) հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մկրտումյանը կարևորել է համագործակցության խորհրդարանական հարթակը հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների առավել սերտացման գործում: Այս համատեքստում ՀՀ դեսպանն ԱՄԷ խորհրդարանի նախագահին փոխանցել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնները, ինչպես նաև տեղեկացրել Հայաստանի ԱԺ-ում հայ-էմիրաթական բարեկամական խմբի ձևավորման և կազմի վերաբերյալ: Ողջունելով հյուրին՝ ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա են բարեկամական հարաբերություններ և համոզմունք հայտնել, որ միջխորհրդարանական ձևաչափով երկկողմ համագործակցության խորացումը կնպաստի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա համագործակցության առավել ամրապնդմանը: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է խորհրդարանականների փոխադարձ այցելությունների կազմակերպումը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44