«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության ենթակայությամբ գործող առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն օրերս կարգադրել է տեսչական մարմնի արևելյան տարածքային ստորաբաժանման նստավայրը, որն ընդգրկում է Սյունիքի ու Վայոց ձորի մարզերը, Սիսիանից Կապան տեղափոխել։
«Տեսչական մարմնի տեղակայման վայրի փոփոխության վերաբերյալ որևէ իրավական հիմնավորում կամ պաշտոնական տեղեկություն չկա։ Նախկինում Սիսիան քաղաքը որպես նստավայր ընտրվել է այն պատճառով, որ մոտ լինի Վայոց ձորի մարզին:
Պարզվում է` այժմ նստավայրի տեղափոխության հարցում անմիջական դերակատարում է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Շուշաննա Թևանյանը: Նա, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, այնպես է արել, որ տեսչական մարմնի ղեկավարը նստավայրը տեղափոխելու որոշում ընդունի,- ասաց «Իրատեսի» աղբյուրը` ի հավելումն նշելով, որ Թևանյանի հետաքրքրությունը տեսչական մարմնի տեղակայման փոփոխության հարցում կապված է մորն աշխատանքի տեղավորելու հետ:
Մյուս աշխատակիցների համար մինչև հիմա անհասկանալի է` ի՞նչ վերլուծությունների հիման վրա կամ ի՞նչ հանգամանքներ հաշվի առնելով են պատկան մարմինները նման որոշում կայացրել: Նրանց չեն ասել, որ, օրինակ, շենքայի.ն պայմաններն են ավելի լավը, տեխնիկապես առավել հագեցած է և այլն:
«Հստակ է մի բան` Շուշանիկի` Կապանում բնակվող մայրիկին աշխատանքով ապահովելու խնդիր է դրված, հետևաբար, նման որոշում է կայացվել: Պարզ չէ սակայն, թե ինչ է լինելու մյուս աշխատակիցների (թվով` 12) ճակատագիրը` արդյո՞ք տրանսպորտ է տրամադրվելու նրանց տեղափոխության համար, կամ նման պայմաններում աշխատակիցները կցանկանա՞ն շարունակել աշխատել»,- հավելեց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
20:51
20:02
18:08
17:44
17:27
16:53
16:35
16:13
15:56
15:43
15:18
15:02
14:47
14:22
14:04
13:45
13:28
12:52
12:35
12:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56
09:45
09:33
09:26
09:13
09:01
09:58
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:58
09:47