Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունել է Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի շուրջ 40 աշակերտների՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրջ Էջմիածինը:
Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել ձևավորված գեղեցիկ ավանդույթի առիթով, որի շնորհիվ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին Ֆրանսիայի մեջ գործող այս երկու հայկական վարժարանների սաները ամեն տարի այցելում են հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն աշակերտների հետ զրուցել է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորության մասին՝ հավելելով, որ դա ոչ միայն ազգային, այլ նաև համամարդկային ընդգրկում ունի, քանի որ պայքարի նպատակն է կանխարգելել նման ոճրագործությունների կրկնությունը մարդկային կյանքում:
Հետաքրքրվելով վարժարանների սաների ուսումնառությամբ` Գարեգին Բ Հայրապետը հորդորել է հայորդիներին ջանասիրությամբ շարունակել ուսումը և դառնալ իրենց ժողովրդի արժանավոր զավակներ՝ բարձր պահելով նրա անունն ու պատիվը Ֆրանսիայի մեջ:
Հայոց Հովվապետը սաներին պատգամել է նաև զորացնել իրենց կապերը Եկեղեցու հետ և մշտապես հաղորդ լինել ազգային արժեքներին ու սրբազան ժառանգությանը, որպեսզի կարողանան անխաթար պահպանել իրենց ինքնությունը:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել վարժարանների տնօրեններին, ուսուցչական անձնակազմին և հոգաբարձուներին Հայաստան և Մայր Աթոռ այցելությունները կազմակերպելու համար:
Իրենց հերթին աշակերտներից մի քանիսը ասմունքել են` հաճելի անակնկալ մատուցելով Վեհափառ Հայրապետին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է ֆրանսահայ աշակերտներին և ի հիշատակ այցի նրանց խաչեր է ընծայել:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44