«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկելու դիմում է ներկայացվել Վերաքննիչ դատարան, Պավլիկ Մանուկյանին և Մխիթար Ավետիսյանին կալանավորելու մասին որոշումները կբողոքարկվեն սահմանված ժամկետում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի երեք անդամների փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Հարցին, թե միջնորդություն ներկայացվե՞լ է Պավլիկ Մանուկյանին և Արամ Մանուկյանին դատապարտյալների հիվանդանոցից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, Ինեսսա Պետրոսյանն ասաց. «Արամ Մանուկյանի վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին: ԱԱԾ-ն մերժել էր միջնորդությունը՝ ասելով, որ իրենց տիրույթում չէ, այլ ՔԿՀ-ի, սակայն այդ հարցով դեռևս պատասխան չեմ ստացել նախարարությունից և քրեակատարողական վարչությունից»:
Ինեսսա Պետրոսյանի խոսքով`«Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ կալանավորման որոշումը քաղաքական է. «Օգոստոսի 2-ին ներկայացվել է 20-ից ավելի միջնորդություն վարույթ իրականացնող մարմնի կողմից, և ուշագրավ է, որ որևէ դեպքով դատարանները ոչ մերժել են, ոչ էլ թույլատրել են գրավի կիրառումը, ինչը ցույց է տալիս, որ այստեղ քաղաքական պատվեր է եղել»:
Անդրադառնալով հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածք սնունդ տանող Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքին, Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ ինքը հենց դատարանում հայտարարել է, որ Արթուր Սարգսյանին առաջադրվել է նույն մեղադրանքը, ինչ հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերին». «Արթուր Սարգսյանին մեղադրում են այն նույն մեղադրանքներով ինչ մնացածին, թե իբրև նա հուլիսի 17-ին խմբի կազմում մուտք է գործել ՊՊԾ շենի տարածք. մինչդեռ գիտենք, թե երբ է նա մուտք գործել և ինչ նպատակներով: Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին իմանալով, որ նրանք զրկված են հացից ու ջրից, ուղղակի մեքենան բեռնել է սննդամթերքով և տարել տղաներին: Ուղղակի թերի և անհետևողական աշխատանք է տարվել այն դեպքում, երբ որոշվում է մարդու ճակատագրի հարցը:
Ըստ մեղադրանքի՝ նա ամսի 17-ին մտել է ՊՊԾ գունդ, հետո ի՞նչ եղավ: Ստացվում է, հետո դուրս եկավ ու էլի՞ գնաց»:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով:
Հիշեցնենք, որ Ոստիկանության պարեկապահակային գունդը հուլիսի 17-ից գրաված «Սասնա ծռեր» զինված խումբը հուլիսի 31-ին՝ ժամը 20։00-21։00-ի սահմաններում, վայր է դրել զենքը և հանձնվել իրավապահներին։
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47