ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 23-ին հանդիպել է Փարիզի փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ պալատի փոխնախագահ Բազիլ Ադերի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Պատվիրակությունը Հայաստանում մասնակցում է «Քրեական պաշտպանության 200 տարին: Հեղափոխություն, իրավական պետություն, հանրային ազատություններ» խորագրով գիտաժողովին: Բազիլ Ադերը ներկայացրել է Փարիզի փաստաբանների պալատի գործունեությունը՝ ընդգծելով ՀՀ փաստաբանների պալատի հետ հաստատված հարաբերությունները: Նա նշել է, որ ամեն տարի Հայաստանից ոլորտի մասնագետներ են մեկնում Ֆրանսիա վերապատրաստման: Նշելով, որ խորհրդարանին է վերապահված իրավական պետություն կերտելու պատասխանատվությունը՝ հյուրը կարծիք է հայտնել, որ օրենքի գերակայությունն է տնտեսական թռիչքի ապահովման շարժիչ ուժը: Այս համատեքստում նա կարևորել է փաստաբանների անկախության ու անվտանգության երաշխիքների ապահովումը: Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ ֆրանսիական ժողովրդավարական արժեքները մեր ինքնության ու կրթության բաղկացուցիչ մասն են եղել, ՀՀ Սահմանադրության հիմքում նաև ֆրանսիական սահմանադրական զարգացումների ավանդույթներն են: Հանձնաժողովի նախագահն իր հերթին կարևորել է իրավական կայունությունն ու անվտանգությունը, դատական իշխանության անաչառությունն ու արդյունավետությունը տնտեսության զարգացման, ներդրումների ներգրավման հարցում: Այս առումով նա ընդգծել է փաստաբանության ինստիտուտի կայացումը և խոսել մեր երկրում այդ ոլորտի զարգացման փուլերի մասին: Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Հայաստանում դատական իշխանության և փաստաբանության խնդիրներին: Կողմերը կարևորել են դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը, այս հարցում խոսել դատավորների սոցիալական երաշխիքների ապահովման մասին: Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը խորհրդարանի օրակարգային հարցերից է, օրենսդիրը նախատեսում է իրավակարգավորումներ մշակել հակակոռուպցիոն մարմնի վերաբերյալ և ձեռնարկել մեխանիզմներ, որոնք դատական համակարգը զերծ կպահեն կոռուպցիոն դրսևորումներից:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01