ARM | RUS |

Դերասան Վարդան Պետրոսյանը՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհվելու մասին

23.04.19 | 22:11

Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում, մինչ այսօր շատերին անհավանական է թվում: Հրդեհի պատճառների մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել, իսկ հանրության մեջ շրջանառվող վարկածների պակաս չկա՝ շինարարական անփույթ աշխատանք, կրոնական հողի վրա տեղի ունեցած ահաբեկչություն և այլն:

Հայկական կողմից շատերն էլ տեղի ունեցածը վերագրեցին թուրքերին, քանի որ դեպքից ընդամենը ամիսներ առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել էր Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր, ապրիլի 22-ին էլ Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սբ. Պատարագ էր լինելու:

Ֆրանսաբնակ հայ դերասան Վարդան Պետրոսյանը դեպքի մասին տանն է իմացել, առաջին արձագանքը չհավատալն էր, այնուհետև՝ սարսափը:

«Թատերական փորձից նոր էի տուն վերադարձել, ընթրում էինք։ Երբ լուրն իմացա, առաջին զգացողությունս այն էր, որ սովորական ֆեյսբուքյան կեղծ լուր է: Հետո սարսափելի ցավ ապրեցի։ Կարծես՝ աչքիս առաջ կորցնում էի ամենամոտ, ամենահարազատ մի մարդու և անկարող էի մի բանով օգնել... Դեպքից հետո դեռ չեմ եղել տաճարում ու հատուկ տեսնելու համար չեմ ուզում գնալ, կարծես՝ զբոսաշրջության։ Պատկերներն արդեն դժվար է նայելը, ուր մնաց ՝ իրականում»,- Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց Վարդան Պետրոսյանը:

Անդրադառնալով հրդեհի պատճառներին ու շրջանառվող վարկածներին՝ դերասանն ընդգծեց՝ մարդիկ սպասում են պաշտոնական հայտարարության, սակայն ոչ ոք չի էլ կասկածում, որ սա պատահականության արդյունք չէր։

Նկատառմանը՝ Փարիզի իշխանությունը, քաղաքապետարանը նման անփութություն կարո՞ղ էին դրսևորել 9-դարյա պատմություն ունեցող կառույցի նկատմամբ՝ դերասանը շեշտեց՝ անփութություններ, իհարկե, հնարավոր են, միայն թե, ինչպես ըստ նախկին գլխավոր ճարտարապետի, այնպես էլ մի շարք այլ մասնագետների կարծիքի՝ տաճարի խնամքն ու վերահսկողությունն այնպես էր կազմակերպված, որ անփութության արդյունքներն այսպիսի ծավալուն չէին կարող լինել:

«Ինձ թվում է՝ կառավարությունը փորձելու է որպես անզգուշության արդյունք ներկայացնել: Հուշարձանների պաշտպանության բնագավառում աշխատող ճարտարապետներն առայժմ լռում են, քանի որ, որպես պետական պաշտոնյա, այդպիսի հրահանգ են ստացել։ Լռում են նաև ապահովության մասի աշխատողները, հրշեջները... Հրդեհից անմիջապես հետո իր կարծիքը հայտնեց տաճարի վերահսկողության նախկին գլխավոր ճարտարապետը, որն արդեն մի տարի է, ինչ անցել է թոշակի: Դե, նա կարող էր, որպես թոշակառու, իրեն թույլ տալ արտահայտվել ու ասել, որ մի քանի հարյուր տարվա կաղնու փայտը, այն էլ, մշտապես հատուկ մշակումների ենթարկված, չէր կարող այսպես հեշտ վառվել։ Գիտեք, մարդկանց մի մասը մտածում է, որ սա ահաբեկչական արարք է, որ իսլամիստներն են վառել, մի մասն էլ՝ ինչ որ մութ ուժեր: Հայերն էլ իրենց են ուզում տեսնել իրադարձությունների կենտրոնում: Ընդհանուր քրիստոնյա համայնքի համար էլ սա ահազանգ է, կոչ ՝ հավատի, աչալրջության, համախմբման։ Այնպես որ, դժվար է ասել՝ ինչպիսի՞ն է ընդհանուր հասարակական կարծիքը, քանի որ ֆեյսբուքյան «ակտիվիստների» ագրեսիվության պատճառով ստեղծվում է կեղծ, թվացյալ, իրականությանը ոչ համապատասխան կարծիք, և մարդիկ սկսում են վախենալ այլ կարծիք հայտնելուց»,- նշեց մեր զրուցակիցը:

Նոտր Դամի՝ թեկուզ մասնակի խոնարհումը առաջնահերթ ոչ թե ֆինանսական ու մշակութային, այլև՝ հոգևոր արժեքի կորուստ է: Սա նաև Վարդան Պետրոսյանի կարծիքն է, ով մատնանշում է՝ հոգևորի կորստյան ականատեսն ենք գրեթե ամենուր, ու այդ վտանգն այսօր դեմոկլյան սրի պես կախված է մարդկության գլխին:

Երկու դարի ընթացքում կառուցված Փարիզի մայր տաճարը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վստահեցմամբ, կվերակագնվի 5 տարվա ընթացքում: Այլ հարց է՝ կկարողանա՞ արդյոք իր հնամյա ազդեցիկությունն ու կենսագրությունը պահել, չէ որ այն արդեն «խմբագրված» է լինելու:

Ի դեպ, ժամանակին՝ 1831 թվականին, ֆրանսիացի դրամատուրգ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործությունն էր, որը ոչ միայն մշակութային, այլև՝ հոգևոր նոր շունչ տվեց Ֆրանսիային, ինչու ոչ՝ նաև աշխարհին: Ու գուցե մի նոր Հյուգո՞ է պետք աշխարհին:

«Հոգևոր կորստի մասին էր աղաղակում այրվող Աստվածամոր տաճարը: Ինչպիսի՞ն կլինի Նոտր Դամը 10 տարի անց՝ ես չեմ կարող ասել։ Այսօր այն, իհարկե, մնալով հոգևոր կենտրոն, ավելի շատ գործում էր որպես զբոսաշրջության վայր, թանգարան: Տարեկան 13 միլիոն այցելու էր ունենում: Արդեն մտածում էին՝ մուտքը վճարովի դարձնել. Հիշո՞ւմ եք Ավետարանում՝ Հիսուսի մուտքը Երուսաղեմի տաճար, նրա զայրույթի խոսքերը.
«Իմ Հոր տունը աղոթքի տուն է, իսկ դուք այն դարձրել եք ավազակների որջ»...
Ի՞նչ ասեմ, լսելով խոսակցությունները՝ տպավորությունս այնպիսին է, որ սա ֆրանսիացիների համար ավելի շատ պատմամշակութային, թանգարանային կորուստ է: Ժամանակը ցույց կտա, թե ի՞նչ կլինի։ Ինչ վերաբերում է Հյուգոյին, աշխարհն այսօր, ցավոք, էլ Հյուգո չի ծնում, այլ՝ հեռուստատեսային աստղեր, թիթեռնիկի պես՝ մի օրվա կյանք ունեցող: Ծնվում են, հազիվ հասցնում մի քիչ կյանքը վայելել ու մեռնում: Նրանց առաջացրած հետաքրքրություններն էլ, հիմնականում, լինում են արտաքին գրավչության. ի՞նչ տաճար, ի՞նչ հոգևոր»,- ափսոսանքով ակնարկեց հայ դերասանը:

Aysor.am-ի հետ զրույցի վերջում Վարդան Պետրոսյանը ցավով նկատեց՝ զգում է, որ այս ողբերգությունն իր հետևից նոր, ցավալի իրադարձություններ կբերի: Ու այդ ամենից զերծ մնալու, խուսափելու միակ եղանակն այն է, որ մարդիկ ուշքի գան:


Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը. Փաշինյան

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը....

09:19

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

09:03

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. փոխնախարար

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի...

14:22

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հայցը բավարարվել է

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության...

13:56

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

13:45

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը. Իվետա Տոնոյան

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ...

13:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01