Միացյալ Նահանգներն այս պատմական իրողությունը չի ժխտում, այսօր Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Դեսպանը նշեց՝ 1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկն է։ «Այսօր մենք հիշատակի և հարգանքի տուրք ենք մատուցում։ Միացյալ Նահանգներում իմ հաստատման լսումների ժամանակ ես նշել եմ և նորից կնշեմ, որ Միացյալ Նահանգներն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում, և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, դա 20-րդ դարի խոշորագույն վատթարագույն վայրագություններից մեկն է: Եվ մեզ շարունակում է ոգևորել տոկունությունը, որ մենք տեսնում ենք հայ ժողովրդի մոտ», - ասաց Լին Թրեյսին։ Ավելի քան կես միլիոն հայազգի բնակչություն ունեցող և հայկական երկրորդ ամենամեծ գաղթօջախը համարվող Ամերիկայի 50 նահանգներից 49-ը՝ բացի Միսիսիպիից, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Անցած դարի 60-ական թվականներից ի վեր Ամերիկայի հայ համայնքը պայքարում է, որպեսզի պաշտոնական Վաշինգտոնը ճանաչի 1915-ին մեկուկես միլիոն հայերի կոտորածը որպես ցեղասպանություն և դատապարտի ոճիրը։ Սակայն, Սպիտակ տան ղեկավարները հիմնականում խուսափել են ցեղասպանություն եզրը գործածելուց և իրենց աջակցությունն առաջարկել հայերի և թուրքերի հաշտեցման գործում։ ԱՄՆ 44-րդ և 45-րդ նախագահներ Բարաք Օբաման ու Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ի իրենց ուղերձներում օգտագործել են հայերեն Մեծ Եղեռն բառակապակցությունը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01