Ինձ համար Ցեղասպանության 100-ամյակից հետո օրվա խորհուրդը փոխվել է. եթե մինչեւ 100-ամյակը դա ինձ համար սգո օր էր, ապա 100-ամյակից հետո, երբ սրբադասվեցին Ցեղասպանության բոլոր զոհերը, ինձ համար այն վերածվել է ապրելու, արարելու օրվա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը: «Օրվա խորհուրդը ավելի լավ, քան Պերճ Զեյթունցյանը, չի ասել՝ ուզում եք մուռ հանել, ապա էստեղ ստեղծեք հզոր, ուժեղ, կայուն պետություն: Մեզնից յուրաքանչյուրի անելիքը դա է: Ինքս Ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց սերունդ եմ: Մի քանի օր առաջ ուղղակի հաշվեցի, որ իմ պապի հայրը, որ փրկվել է Ցեղասպանությունից, հաշվեցի մեր գերդաստանը, իր սերունդները, դրանք մոտավորապես 140 հոգի են: Այսինքն մեր ամենամեծ կորուստը, որ եղել է, այսօր այս տարածքում մենք պետք է 70 մլն-անոց պետություն լինեինք, աշխարհի հզորների հետ հավասարը հավասարի քայլող: Պետք է ապրել, արարել եւ նաեւ պետք է ուժ գտնել»,-ասաց ՍԴ նախագահը: Հարցին, թե արդյոք Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում չկան բացթողումներ, Թովմասյանը պատասխանեց, որ այդ գործընթացում բացթողումներ չկան. «Այն, ինչ արվել է երկրորդ, երրորդ հանրապետության օրոք, բոլոր քայլերը ճիշտ են եղել: Խնդիր ը եղել է այլ երկրների ճանաչման միջոցով ճնշում գործադրել Թուրքիայի կառավարության վրա: Գրեթե բոլորը ճանաչել են, մեծերը ճանաչել են: Միջազգային ամենախոշոր կազմակերպությունները ճանաչել են: Միգուցե այլ բան պետք է անել, թուրքական հասարակությանը այս ամբողջը հասու դարձնել, որ առերեսվեն իրենց պատմությանը: Մի կողմից հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտնելու եւ ներելու, մյուս կողմից թուրք ժողովուրդը ուժ գտնելու ապաշխարհելու, հասկանալու իր թույլ տված սխալները»: Իսկ արդյոք գործող իշխանությունները բավարար քայլեր ձեռնարկում են այդ ուղղությամբ, հարցին էլ արձագանքեց. «Ցանկացած իշխանություն քայլեր ձեռնարկում է: Սա այն հարցն է, որտեղ չկա իշխանություն, չկա ընդդիմություն: Դիվանագիտության մեծ մասը տեսանելի չի, դուք տեսնում եք արված աշխատանքի 10 տոկոսը»:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01