Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում մեկնարկել է Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով բանակցային գործընթացի հերթական փուլը, հայտնում է ria.ru-ն:
Ritz Carlton հյուրանոցում ընթանում են Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պատվիրակությունների, ինչպես նաև պաշտոնական Դամասկոսի, սիրիական ընդդիմության և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի երկկողմ և եռակողմ փակ հանդիպումները:
Աղբյուրը մանրամասնում է, որ Պեդերսենի համար բանագնացի պաշտոնին նշանակումից ի վեր սրանք Աստանայի ձևաչափով առաջին բանակցություններն են:
Բանակցային նոր փուլը մեկնարկել է ռուսական և իրանական պատվիրակությունների հանդիպմամբ:
Աստանայի ձևաչափով բանակցությունների 12-րդ փուլը կավարտվի ուրբաթ: Այնուհետև տեղի կունենա լիագումար նիստ, որի շրջանակում կողմերը բանակցային գործընթացի ամփոփիչ փաստաթուղթ կընդունեն:
Ինչ վերաբերում է մասնակիցների քննարկելիք հիմնական թեմաներին, ապա դրանք են Սիրիայի սահմանադրական կոմիտեի ձևավորումը, որն ընթանում է տարուց ավելի և, ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, շուտով կավարտվի, Աստանայի ձևաչափով բանակցություններում նոր երկրների ներգրավումը, Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում ահաբեկչության հարցի լուծումը:
Հիշեցնենք, որ Սիրիայում ռազմական գործողությունները շարունակվում են 2011թ. մարտից ի վեր:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44