Մենք որոշակի երաշխիքներ պետք է ապահովենք, որ բուհն ավարտած ուսանողի աշխատանք գտնելու շանսերը բարձր լինեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այսօր միջազգային ասպարեզում ներառված բուհերի համար դա կարեւոր չափանիշներից մեկն է. «Մենք պետք է այս տրամաբանությամբ շարժվենք»:
Նա ընդգծեց, որ պետք է փոխել փիլիսոփայությունն այս ոլորտում. «Մշակութային քաղաքականությունը պետք է փոխենք եւ այլ տրամաբանության վրա դնենք: Մենք ունենք աշխարհահռչակ երաժիշտներ Նարեկ Հախնազարյանը, Սերգեյ Խաչատրյանը: Մեզ պետք է մի պարզ հարցի պատասխան. ինչո՞ւ է անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանան, որ դառնան աշխարհահռչակ երաժիշտ: Այստեղ պետք է հնարավորություն տանք, որ հենց Հայաստանում դառնան աշխարհահռչակ երաժիշտ»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արվեստի բուհերի խնդիրները նույն կառավարության խնդիրներն են: «Իսկ ո՞վ է ասել, որ արվեստի բուհերի խնդիրներն ավելի կարեւոր են արվեստի բուհերի համար, քան կառավարության համար, դրանք առնվազն նույն չափով կարեւոր են մեզ համար»,-ասաց նա եւ նշեց, որ կրթությունը մեզ համար ռազմավարական ուղղություն է, եւ պետական ներդրումների ծավալները պետք է մեծացնեն, բայց պետք է առաջնորդվենք «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով:
«Փողից չպետք է սկսել խոսակցությունը, այլ թե ինչ խնդիր ենք լուծում»,-հավելեց վարչապետը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01