Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ճեպազրույցների ժամին այսօր անդրադարձավ ԱԺ անցած քառօրյայի քննարկումներին, և նշեց, որ այս նիստերի ընթացքում պարզվեց, որ կառավարությունը շուրջ մեկ տարի մտածելուց հետո, վերջապես, բերեց կառավարության կառուցվածքը, որևէ առաջարկություն չընդունեց, նաև իրենց 8 կետից բաղկացած առաջակները, և քննարկումները եղան շատ ապակառուցողական։
«Ըստ էության որևէ կառուցողական քննադատություն չընդունելու ճանապարհով գնացին։ Արդարադատության նախարարի զեկույցը նաև շատ վատ եմ գնահատում, մենք այդ ընկալումով չենք գնացել նման քննարկումներ ունենալու համար»,-ասաց նա։
Պատգամավորն ասաց, որ առաջին անգամ ԱԺ այս գումարմանն իրենց խմբակցության հարցապնդումը քննարկվեց, որը վերաբերում էր քաղաքացիների ճակատագրին։ Մասնավորապես, իրենք հետաքրքրվել էին, թե կառավարության կառուցվածքի փոփոխության հետևանքով որքան մարդ է կրճատվելու, երբ և այլն։
«Գրավոր խայտառակ պատասխան են տվել մեզ, որից հետո հույս ունեինք բանավոր պատասխաններով բավարարվել, պարզվեց բանավորն ավելի խայտառակ էր, որի արդյունքով ստիպված օգտվեցինք մեր լիազորություններից և Ֆինանսների նախարարի ապագա պաշտոնավորման հարցը դրվեց, որպեսզի վարչապետը որոշեր, ինչը մերժվեց։ Բայց նշված նախարարը ստացավ 41 պատգամավորի «դեմ» քվեարկություն, այսինքն՝ սա ուղերձ է կառավարությանը, որ նախարարը խնդիր ունի և շատ մշուշոտ ապագա։ Եվ սա դաս է մյուսներին, որ նման ձևով հարցերին չպատասխանեն»,-ասաց նա։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ այնուհետև քննարկվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, որին բնականաբար դեմ քվեարկեցին, քանի որ գտնում են, որ դա կարևոր պաշտոն է, և պետք է ավելի սկզբունքային անցյալ ունեցող մարդ ընտրվեր, որպեսզի քաղաքացիների շահերը պաշտպաներ, բայց ասաց, որ նրա թեկնածությանը միայն «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց։
Պատգամավորն այնուհետև հիշեցրեց, որ ԱԺ այս քառօրյայի ժամանակ քննարկվեց նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի հարցը։ Էդմոն Մարուքյանը նշեց, որ թեկնածու Գեղամ Գևորգյանն աշխատանքային անհրաժեշտ փորձ չուներ և տարատեսակ սկանդալներով էր հայտնի, ուստի դեմ քվեարկեցին։
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ անցած նիստին քննարկվել է նաև ցեմենտի ու կլինկերի հարցը։ Ըստ նրա՝ այստեղ հստակ շահերի բախման խնդիր է, նաև ՀՀ-ում շինարարությունը թանկացնելու քայլ։ «Կիսատ-պռատ նախագիծ է, որն առանց խորքային քննարկումների է բերվել»,-ասաց նա և նշեց, որ իրենք առաջարկել են խորը վերլուծել, նոր երկրորդ ընթերցման ներկայացնել, ինչից հետո նոր նախագիծն ընդունվել է։
Հարցին, թե կոնկրետ ում շահերի բախումն է, Էդմոն Մարուքյանն ասաց, որ ԲՀԿ-ի պատգամավորները կոնկրետ շահերի բախման խնդիր ունեն։ «Դեմ քվեարկելը չի որոշում, որ շահերի բախում չկա»,-ասաց նա։
00:00
22:42
22:22
21:00
20:41
19:45
19:26
18:35
15:58
15:45
15:24
15:09
14:53
14:53
14:35
14:19
14:03
13:44
13:19
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02
09:55
09:42
09:34
09:23
09:14