«Վրաստանի արդյունաբերական խումբ» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված ՛՛Վրաստանի միջազգային էներգետիկ կորպորաացիա՛՛ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է լուրերն այն մասին, որ իրականան կողմի հետ պայմանագիրն արդեն կնքված է, որով նախատեսված է իրականացնել իրանական գազի՝ Վրաստան ներկրումը:
Մինչ այդ Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մ.Վալիշվիլին հայտարարել էր, որ իրենց գերատեսչությունը նշված հարցով բանակցություններ չի վարել իրանական կողմի հետ՝ ընդգծելով, որ այդ գործընթացը կարող է իրականացվել մասնավոր ընկերության կողմից, ինչը սահմանված է Վրաստանում գործող օրենքներով:
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծելու է «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից, և կարելի է ենթադրել, որ վերը հիշատակված վրացական ընկերության և նորաստեղծ հայկական ընկերության միջև կսկսվի գործակցություն իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստանին մատակարարելու նպատակով:
Նշված գործընթացն իրականություն դարձնելու կարևորությունը՝ հայկական կողմի համար ֆինանսական և քաղաքական շահի օգտավետության առումով, թերևս, անհերքելի է, հատկապես, եթե իրանական կապույտ վառելիքը ցանկանան օգտագործել նաև եվրոպացի սպառողները:
Վերոնշյալի հետ կապված հետաքրքրական է նաև ադրբեջանական մեդիադաշտում տիրող վայնասունը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը ջանք չէր խնայում Թեհրանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու՝ իրանական գազը Ադրբեջանի միջով Վրաստան, ապա Եվրոպա արտահանելու նպատակով: Բայց ինչպես այսօր արդեն պարզ է դառնում, նրանց նկրտումները չիրականացան, և իրանական կողմն առավել վստահելի գործընկեր համարեց Հայաստանին: Այդ է փաստում նաև Իրանի նավթի նախարարի հայտարարությունն առ այն, որ Իրանը նախատեսում է Հայաստանի տարածքով գազ արտահանել Վրաստան:
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03