Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթացն Արմավիրի մարզում իրականացվելու է Ակնալիճ և Տարոնիկ համայնքներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին Արմավիրի մարզպետարանից:
Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Սիրանույշ Աբրահամյանը հայտարարել էր, որ սկսվել է Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց, այն մեկնարկել է Արմավիրի մարզից:
Անդրադառնալով հարցին թե կոնկրետ ինչ մեխանիզմով է վերադարձը կատարվելու, մարզպետարանից նշեցին, որ այդ հարցով պետք է դիմել Տարածքային կառավարման նախարարություն և տվյալ համայնքների ղեկավարներին:
Tert.am-հետ զրույցում Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանն ասաց, որ չեն պատրաստվում Մանվել Գրիգորյանի դեմ դատական հայց ներկայացնել, քանի որ կարծում է, որ ներկայացնելու դեպքում կպարտվեն,Գրիգորյանը համարվում է օրինական ձեռքբերող, բացի այդ, խնդիրն այն է, որ հողերն Ակնալիճից տարիներ առաջ են օտարվել:
«Ես դեռ տեղեկացված չեմ՝ ինչ մեխանիզմով է լինելու վերադարձը, բայց կոնկրետ այդ տարածքները նախկինում եղել են Ակնալիճինը, բայց 2006թ-ից հատկացվել են Տարոնիկ համայնքին՝ ինչ-ինչ անհայտ պատճառներով: Եթե նույնիսկ Մանվել Գրիգորյանը հողերը վերադարձնի, միևնույն է, Ակնալիճ համայնքի վարչական տարածքում չի գտնվի: Մենք արխիվներից դուրս ենք բերել փաստաթղթերը: Դիմել ենք մարզպետին սպասում ենք պատասխանի, այդ գործընթացը մարզպետարանի միջոցով է տեղի ունեցել, իրենց կողմից է եղել սխալը»,- մանրամասնեց համայնքի ղեկավարը:
Գևորգ Միսակյանը նաև ասաց, որ հողատարածքները Մանվել Գրիգորյանը ձեռք է բերել առնվազն 10-15 տարի առաջ: Խոսքը 330 հեկտար հողատարծքի մասին է:
«Դեռ 2 հողատարածքի մասին է խոսքը: Նման դեպքերում խնդիրը պետք է լուծվի կա՛մ դատարանի, կա՛մ փոխհամաձայնության միջոցով: Դատարան ոչ թե Տարոնիկ համայնքը պիտի դիմի, այլ մենք ենք շահագրգիռ կողմը, մենք էլ չենք դիմի: Մենք միայն կարող ենք դիմել Տարոնիկ համայնքին՝ հողը վերադարձնելու մասով, մնացածը պարզ չէ, թե ինչ մեխանիզմով պետք է լինի»,- նշեց նա:
Գյուղապետը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերած 10.5 մլն դոլար արժողությամբ տարածքի մասին:
«Մանվել Գրիգորյանից հողերը վերադարձնելու մեխանիզմ ո՛չ Ակնալիճի, ո՛չ Տարոնիկ համայնքի ղեկավարները չունեն, քանի որ աճուրդով գնել է, հարկ ու տուրքը տալիս է, մարդն ունի սեփականության վկայական ի՞նչ հիմքերով պետք է վերադարձնենք, այդ հարցով պետք է կառավարությունը զբաղվի երևի»,-նշեց նա:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01