Վարշավայի Հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից ապրիլի 24-ին կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա էին Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, տեղական իշխանությունների, ինչպես նաև լեհական և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դեսպան Սամվել Մկրտչյանը, դիմելով ներկաներին, իր խոսքում մասնավորապես կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ Լեհաստանի կողմից (2005թ. ապրիլի 19-ին) ճանաչումն ու դատապարտումը և ընդգծեց, որ հայ ժողովրդի սկզբունքային և հետևողական պայքարն ունի նաև ցեղասպանությունների կրկնման հնարավորությունները բացառելու և նման ոճրագործությունները կանխելու մարդասիրական նպատակ:
Այնուհետև, հիշատակի սրբոց կարգ մատուցվեց Լվովից ժամանած Հայ առաքելական եկեղեցու ավագ քահանա Տեր Թադևոս Գևորգյանի և Լեհաստանի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Յուզեֆ Նաումովիչի կողմից: Ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ և սրբադասված զոհերի հիշատակի հուշարձանին: Խաչքարի մոտ տեղի ունեցավ նաև մոմավառություն:
Նախքան արարողությունը և հետո Վարշավայում բողոքի քայլերթեր և ակցիաներ իրականացվեցին հայկական մի շարք կազմակերպությունների անդամների կողմից:
23:35
21:54
21:33
21:09
20:55
20:44
19:49
19:37
19:17
19:02
17:10
16:49
16:36
16:27
15:49
15:09
14:46
14:35
14:17
13:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33