Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Վիեննայի կենտրոնում՝ Ֆրիդրիխ Շիլլերի հրապարակում տեղադրված ավստրիացի գրող և մեծ հայասեր Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, դեսպանության աշխատակազմը, Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու և Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերը, Ավստրիայի հայկական կազմակերպությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ, Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր, Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը:
Համատեղ աղոթքից հետո, ելույթներ ունեցան դեսպան Արմեն Պապիկյանը, Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի ատենապետ Վահագն Ամիրջանյանը և տկն․ Գուդրուն Քուգլերը։
Դեսպան Պապիկյանն իր ելույթում անդրադարձավ առաջադեմ երկրների և միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությանը։ Նա նաև ընդգծեց ժխտողականության անընդունելիությունը, հատկապես ցեղասպանությունների կանխարգելման և ապագայում դրանց կրկնության բացառման համատեքստում։
Միջոցառմանը երաժշտական և ասմունքային կատարումներով հանդես եկան Ավստրիայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության և «Հովհաննես Շիրազ» հայկական դպրոցի սաները:
Արարողության ավարտին տեղի ունեցավ ծաղկեպսակների և ծաղիկների զետեղում Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44