ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ապրիլի 25-ին հայտարարել է, որ մտադիր է 2020 թվականի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի պաշտոնի համար: Այդ մասին հայտնել է The Hill-ը:
«Մենք պայքարում ենք մեր ժողովրդի հոգու համար: Եթե մենք Դոնալդ Թրամփին ութ տարի տանք Սպիտակ տանը, նա հիմնավորապես և ընդմիշտ կփոխի մեր ժողովրդի բնույթը: Ես չեմ կարող մի կողմ մնալ և նայել, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է նա՝ հայտարարելով նախընտրական մրցավազքին իր մասնակցության մասին:
Սպասվում է, որ արդեն ապրիլի 25-ի երեկոյան Բայդենը կանցկացնի նախագահական ընտրարշավի համար միջոցների հանգանակման առաջին միջոցառումը: Այն տեղի կունենա Ֆիլադելֆիա քաղաքում: 76-ամյա Բայդենը Դեմոկրատական կուսակցության անդամ է և մտադիր է օգտագործել 2009-2017 թվականներին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում աշխատելու շրջանում ձեռք բերած իր փորձը:
Սա կլինի Սպիտակ տունը զբաղեցնելու Բայդենի երրորդ փորձը. 1988 թվականի և 2008 թվականի ընտրարշավները նրան հաջողություն չբերեցին: 2016 թվականին նա որդու մահվան պատճառով հրաժարվեց նախընտրական մրցավազքին մասնակցելուց: Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ 2020 թվականին իր հիմնական մրցակիցներն է համարում Բայդենին և սենատոր Բեռնի Սանդերսին: Հարցումները ցույց են տալիս, որ այս գնահատականը մոտ է իրականությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44