Վերջին տարիներին երաժշտական կուլտուրայում ձևավորվել է մի նոր ճյուղ, որը հնարավորություն է տալիս հին երգերին տալ նոր շունչ ու դարձնել ավելի արդի: Այսկերպ նոր շունչ առավ նաև հայկական ժողովրդական երգը: Ժամանակ առ ժամանակ գտնվեցին համարձակներ, ովքեր հայկական երգին տվեցին նոր մեկնաբանություններ, սակայն որքանով դա ընկալվեց լսարանի կողմից՝ վիճելի հարց է:
«Արենա Live» հեռուստանախագիծը նոր հարթակ հանդիսացավ հայաստանյան երաժշտասեր հանրության համար, հնարավորություն տալով կատարողներին ներկայանալ նորովի:
Magnis.news-ի հետ զրույցում իր տպավորություններով կիսվել է նախագծի մասնակիցներից Սամսոն Պանյանը:
«Այս նախագիծը հնարավորություն է տալիս ներկայանալ յուրովի ու անել մի բան, որը դեռ չկա: Մեկ համերգի ընթացքում հնչած 14 երգերի վրա մանրակրկիտ աշխատել է մի ամբողջ թիմ, որի յուրաքանչյուր անդամից շնորհակալ եմ: Սա հրաշալի նախաձեռնություն է՝ ամեն շաբաթ կազմակերպել հետաքրքիր համերգ հեռուստադիտողների համար: Բացի դա, ժողորդական երգին նոր մոտեցում տալով, այն հասանելի ենք դարձնում ավելի լայն մասաներին՝ հատկապես երիտասարդությանը: Ես դեմ չեմ աշուղական հնչողությանը, սակայն դհոլին, քամանչային, քանոնին, բլուրին, զուռնային ավելացնելով թավջութակ ու մի փոքր ռոքային էլեմենտներ ստանում ենք մի բան, որը թե պահում է հինը, թե հնչում նորովի»:
Խոսելով համերգից հետո ստացած արձագանքների մասին, Սամսոնը հավելեց.
«Գրեթե բոլոր ստացածս կարծիքները համերգի վերաբերյալ դրական ու ոգևորիչ էին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երաժիշտներին, Արթուր Հակոբյանին և Արմեն Ձամուկաշվիլիին գործիքավորման համար, «Շանթ» հեռուսատընկերությանը ընձեռված հնարավորության համար, կարող եմ ասել, որ այս երաժիշտների հետ գտա ինձ ու վստահ եմ, որ կշարունակեմ համագործակցել իրենց հետ»:
17:22
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
10:45
10:23
10:09
17:03
09:45
09:34
09:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03