Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այն մասին, թե ինչ ընթացք կստանան ռուս-ուկրաինական հարաբերություններն Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկիի հաղթանակից հետո, գրում է РИА Новости-ն:
Պուտինը հայտարարել է, որ ամեն ինչ կախված կլինի Կիևի քաղաքականությունից, և որ Ռուսաստանը պատրաստ է ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները:
«Մենք ուզում ենք, պատրաստ ենք ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները, սակայն չենք կարող դա միակողմանի կերպով անել»,- ասել է նա:
Այն հարցին, թե ինչպես է գնահատում Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները, Պուտինը պատասխանել է. «Ի՞նչ կա այդտեղ գնահատելու: Դա Պորոշենկոյի քաղաքականության լիովին և բացարձակ տապալումն է»:
Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ հարևան երկրի նոր իշխանությունները նույնպես դա հրաշալիորեն գիտակցում են:
«Տեսնենք՝ որոնք կլինեն առաջին քայլերը: Մի բան է հասկանալ, մեկ այլ բան է սեփական ժողովրդի շահերին համապատասխան իրատեսական քաղաքականություն կառուցել»,- եզրափակել է Պուտինը:
Հիշեցնենք, որ շոումեն Վլադիմիր Զելենսկին ապրիլի 21-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ էր տարել Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44