ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ապրիլի 24-ին մասնակցել է Գլխավոր ասամբլեայի «Մուլտիլատերալիզմի և խաղաղության համար դիվանագիտության միջազգային օր» խորագրով լիագումար նիստին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «ՀՀ մշտական ներկայացուցիչը, նշելով Հայաստանի կողմից բազմակողմ միջազգային համագործակցությանը տրվող կարևորությունը, շեշտեց, որ «այսօր Հայաստանում և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը ոգեկոչում և հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։ Նշելով, որ ապրիլի 24-ը խորհրդանշում է քսաներորդ դարի մարդկության պատմության ամենադաժան էջերից մեկը, երբ 104 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության հանցագործությանը, Մհեր Մարգարյանը շեշտեց, որ Հայոց ցեղասպանությունը վառ հիշեցում է նաև, թե ինչ աստիճանի մարդկությունը կարող է արժեզրկվել բազմակողմ կայուն հաստատությունների բացակայության և միջազգային ճգնաժամի պայմաններում։ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ «Հայաստանը հատուկ պատասխանատվություն ունի առաջ մղելու մարդու իրավունքների օրակարգը՝ հատկապես մարդկության դեմ հանցագործությունները և զանգվածային ոճրագործությունները կանխարգելելու գործում»։ Նա շեշտեց, որ Հայաստանը հաստատակամ է ջանքեր գործադրել՝ աջակցելու միջազգային կառույցների ամրապնդմանը՝ աշխարհում ատելությունը և ծայրահեղականությունը կանխարգելելու և մարդու իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15