ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 29-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան կայցելի հագեցած օրակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ այս մասին նշեց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը, ով պատվիրակության կազմում է լինելու: «Ապրիլի 29-ին և 30-ին կանցկացվի երկու միջոցառում: Առաջին օրը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստն փոխվարչապետերի մասնակցությամբ, իսկ ահա երկրորդ օրը կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Երկու միջոցառումները հաջորդում են միմյանց, ինչը հնարավորություն կտա արագ արձագանքել հարցերին: Օրակարգը հագեցած է, հարցերը բավական շատ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տիմուր Մաքսիմովը: Նախատեսված միջոցառումներին քննարկման օրակարգում տասնյակից ավելի հարցեր են, որոնցից փոխնախարարն առանձնացրեց մի քանիսը: Նա տեղեկացրեց, որ քննարկումների բավական մեծ հատված նվիրված է միության միջազգային ակտիվությանը: «Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն մի քանի ուղղություններով բանակցություններ է անցկացնում՝ կապված ազատ տնտեսական գոտու հարցերի հետ: Մասնավորապես, սպասվող միջոցառումներին կլսենք Սինգապուրի և Սերբիայի հետ տարված բանակցությունների առաջընթացի վերաբերյալ զեկույցը»,-ասաց փոխնախարարը: Նախատեսված են քննարկումներ՝ նվիրված տնտեսության մի քանի ճյուղերին, մասնավորապես, գյուղատնտեսությանը: Ինչպես նաև անդրադարձ կկատարվի ներքին շուկայում չհասկացված հարցերին ու առկա խնդիրներին: Դրանից բացի, քննարկվելու է ապրանքների շրջանառության հսկողության նպատակով հետագծելիության հարցը: «Ես ուզում եմ ընդգծել, որ այս միջոցառումներն իրականացվում են երկրների ղեկավարների մասնակցությամբ մայիսին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախօրեին: Խորհրդանշական է, որ այս տարի լրանում է միության ստեղծման հինգ տարին և, հենց այս տարի այն նախագահում է Հայաստանը»,-ասաց Տիմուր Մաքսիմովը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44