Ֆրանսիան ցանկանում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը՝ նշելով, որ դեռ չգիտի՝ Փարիզում ակնկալվող հանդիպումը կկայանա՞, թե՝ ոչ. «Այժմ շատերը արձակուրդում են գտնվում, տեղեկատվությունը ճշգրտելու խնդիր կա»:
Դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո ակտիվորեն խոսվում էր Փարիզում կազմակերպվող հանդիպման մասին, սակայն հիմա այդ մասին լռություն է, Կայծ Մինասյանը պատասխանեց. «Ես չգիտեմ արդյո՞ք այդ հանդիպումը չեղյալ է համարվել, թե՝ ոչ, բայց գիտեմ, որ Փարիզի իշխանությունները ցանկանում են հանդիպում կազմակերպել՝ գուցե սեպտեմբերին կամ գոնե մինչև այս տարվա վերջը, որովհետև Ղարաբաղի հարցը պետք է դառնա նախագահական ընտրապայքարի թեմա»:
Նա նկատեց, որ նաև կգա ԼՂ-ի անկախության ճանաչման գործընթացի ժամանակը: «Կարծում եմ, որ այդ գործընթացներում հենց Արևմուտքը կներգրավվի: Ռուսաստանը դա չի ցանկանա: Նա օգտագործում է Ղարաբաղի հարցը, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին պահի իր հսկողության տակ»,- նշեց նա:
Կայծ Մինասյանը խոսելով ԼՂ հիմնախնդրի ներկայիս փուլի ու զարգացումների մասին, նշեց, որ հիմա պետք է հստակեցվի և շեշտադրվի՝ արդյո՞ք կա լավրովյան ծրագիր. «Ռուս վերլուծաբանների մեծ մասն ասում է, որ հայերը պատրաստ են տարածքներ հետ տալ Ադրբեջանին, խոսում են զորքերը դուրս բերելու, ԼՂ-ի հանրաքվեի մասին: Պետք է հասկանալ՝ դրանք պարզապես խոսակցություննե՞ր են, թե՞ կապ ունեն իրականության հետ»:
Ըստ ֆրանսահայ վերլուծաբանի՝ հիմա Ադրբեջանի վարքագիծն է շատ զարմանալի. «Կարող ենք ասել, որ վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանի գործողությունները չափավոր էին, պատերազմական, հարձակողական ոճը չկար, մտածում եմ՝ գուցե իրենց համար «լավ լուր» ունեն, որովհետև երբ հետևում ես, տեսնում ես, որ Երևանի վերջին իրադարձությունների մասին, որոնք անուղղակի ձևով նաև կապված էին Ղարաբաղի հետ, թե՛ Ադրբեջանի մամուլում, թե՛ հայտարարություններում շատ բան չկար»:
ԼՂ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների համատեքստում Կայծ Մինասյանը մատնանշեց նաև Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը, որտեղ խոսվում է զիջումների մասին. «Պետք է հասկանանք, թե ինչ տեսակ փոխզիջումների մասին էր խոսքը, ինչ պետք է տանք մենք, որ ազերիները մեզ բան տան: Սերժ Սարգսյանն ասաց, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի կարող կազմել: Լավ, այդ շրջանների ճակատագիրը ի՞նչ պետք է լինի»:
Կայծ Մինասյանը նշեց, որ չգիտի, թե ինչի մասին է մտածում Սերժ Սարգսյանը, ենթադրեց. «Կամ Սերժ Սարգսյանն սպասում է Ադրբեջանի կողմից կոշտ քաղաքականության, որ ինքը զիջման չգնա, կամ սպասում է Ադրբեջանի կողմից զիջման, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը»:
Հիմա, ըստ քաղաքագետի, Հայաստանի նախագահը մեկ խնդիր ունի՝ երկու երեսով. «Վստահության հարցն է: Նախ՝ արտաքին առումով. պետք է վստահություն ստեղծել Ադրբեջանի նկատմամբ, որ շատ դժվար է, համարյա անկարելի է, անսպասելի է վստահություն ստեղծել Ադրբեջանի հետ, դրա համար շատ երկար ժամանակ է պետք: Եվ եթե փոխզիջում լինի, Նախագահը պետք է իր երկրում վստահություն ունենա. վստահություն՝ գործընկերների, հարևան իշխանությունների, հետո Հայաստանի իշխանությունների և գլխավորապես հայ ժողովրդի շրջանում»:
Tert.am
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47