Բոլորիդ հետ միասին շատ ոգեւորված եմ այսօրվա համար, որովհետեւ այս օրը արտահայտում է այն ինչ մենք ձգտել ենք 27 տարի, կառուցել մեր պետությունը, մեր երկիրը, որպես ժողովուրդ ունենալ հստակ արտահայտված ընտրություն, արժանապատվություն, վստահություն ու հարգանք, գիտակցում՝ աշխարհում քաղաքականության ունեցած դերի մասին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Քաղաքացու օրվա շրջանակում հանրային քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Ըստ նրա՝ հենց այս ամենի վրա պետք է կառուցել պետությունը, վերականգնել սուվերենությունը։
«Մենք բավական հզոր փորձ ենք ստեղծել՝ մարդու իրավունքը, մարդու տեղը հասարակության մեջ արտահայտելու, հասարակական կազմակերպությունների միջոցով, պետության դերը արտահայտելու որպես մարդուն ծառայություն մատուցող:
Այդ ամենն է քաղաքացու օրն, որովհետեւ քաղաքացին է հիմքը պետության, քաղաքացին իր ամբողջությամբ պետություն է, որտեղ ինքն է տերը իր իրավունքների, իր զարգացման, բարեկեցության, որը պահանջում է արդարություն, որը պահանջում է օրենքի գերակայություն։ Այստեղ կա գիտակցումը, որ կառավարության դերը քաղաքացուն ծառայություն մատուցելն է»,-ընդգծեց ԱԳ նախարարը՝ հավելելով, որ շատ կարեւոր է նաեւ կապը քաղաքացու հետ, որը զգոն է պահում կատռավարությանը եւ դա ուժեղացնում է կառավարության մանդատը:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ թեեւ կարեւոր է միջազգային հանրության գնահատականը ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն ամենակարեւորը ՀՀ քաղաքացու գնահատականն է։ «Մենք պատասխանատու ենք առաջին հերթին մեր ժողովրդի առջեւ։ Ինչպես է Հայաստանի քաղաքացին ընդունում, գնահատում, թե ինչ է կատարվում Հայաստանում, թե ինչպիսին է հեղինակությունը Հայաստանում՝ սա առավել կարեւոր է»,– ասաց նախարարը։
Զոհրաբ Մնացականյանը նաեւ նշեց, որ Հայաստանը միջազգային հանրության անդամ է, 193 պետությունների ընտանիքի մաս է կազմում, երկիրը միջազգային հարաբերություններում պատասխանատովություն է կրում, օգտագործում է միջազգային հարաբերությունները, միջազգային համագործակցությունը, որպեսզի Հայաստանի ազգային նպատակները, ազգային օրակարգում ձեւավորված գերակայությունները առաջ տանի։
Ըստ նրա, Հայաստանը տարիներ շարունակ՝ համագործակցելով տարբեր փորձագիտական կենտրոնների հետ, աջակցել է երկրում ինստիտուտներ կառուցելուն. «Մեր քաղաքացիական հասարակությունը ակտիվ համագործակցում է տարբեր միջազգային հարթակներում։ Մեզ համար շատ էական է պահպանել այդ համագործակցության ձեւերը, որպեսզի միջազգային համագործակցությունը ծառայեցնենք առաջին հերթին մեր նպատակներին։ Մենք պատասխանտու ենք մեր երկրի, մեր երկրի հզորության համար»,– ասաց Զոհրաբ Մնացականյանը։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01