ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում ևս մեկ անգամ հաստատել է, որ հուլիսյան իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած բոլոր դեպքերը պետք է առանձին- առանձին քննվեն, ուսումնասիրվեն և բոլոր այն անձինք, ովքեր անցել են օրենքի գիծը կամ ոչ իրավաչափ գործողություններ են կիրառել, պատժվելու են և բոլոր խնդիրներն ունենալու են այնպիսի լուծումներ, ինչ ակնկալում է հանրությունը:
Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Հարցին, թե ինչով է պայմանավորված ՀՀ արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականն ու և ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունը, Նաղդալյանն ասաց, որ պաշտոնական հաղորդագրություններում դրանց բացատրությունները տրվել են:
Դիտարկմանը, թե այդ պաշտոնանկությունները կարելի է դիտարկել նոր թիմ հավաքելու կոնտեքստում,նկատի ունենալով, որ ՀՀ նախագահն իր հանրային ելույթում խոսել էր ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին, Նաղդալյանն ասաց. «Նախագահի կողմից ասված ազգային համաձայնության կառավարության գաղափարն ավելի լայն է և պահի գործողությունների հետ կապված չէ, այլ կապված է գլոբալ բարեփոխումների հետ, որը մեկնարկել է այն պահից, երբ բարեփոխվել է ՀՀ սահմանադրությունը»:
Հարցին, թե ազգային համաձայնության կառավարության ձևավորման շուրջ բանակցություններ վարվում են այլ քաղաքական ուժերի հետ, Հերմինե Նաղդալյանն ասաց, որ ինքը պատրաստ չէ պատասխանել այդ հարցին, սակայն դրանք ավելի լայն հարցեր են:
Առաջիկա պաշտոնանկությունների վերաբերյալ հարցին ի պատասխան Նաղդալյանն ասաց, որ այսօրվա նիստին նման հարցեր չեն քննարկվել, սակայն կլինեն գործընթացներ և այս օրերին արծարծվող խնդիրների արտահայտումը հստակ քայլերի և գործողությունների միջոցով հանրությունը տեսնելու է:
Հարցին, թե հրապարակվել է «Սասնա ծռերի» և իշխանությունների միջև միջնորդ հանդիսացող Վիտալի Բալասանյանի ձայնագրությունը, որտեղ Վիտալի Բալասանյանը խոստանում է, որ ՀՀ Նախագահը կընդունի Ժիրայր Սեֆիլյանին, արդյոք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունելու է Սեֆիլյանին, Նաղդալյանն ասաց, որ այդ հարցի պարզաբանումը տրվել է նախագահի աշխատակազմի կողմից, սակայն եթե պարզաբանման կարիք կա, ապա ՀՀ նախագահը միշտ կատարում է իր խոստումներն ու հանձնառությունները:
Հարցին, թե նիստի ընթացքում անդրադարձ արվել է օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարվելիք այցին, Նաղդալյանն ասաց, որ հանդիպումը վերաբերում է երկու երկրների երկկողմ հարաբերություններին և զարգացումներին:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22