Վայոց Ձորի փոխմարզպետի հետ երեկ որևէ կոնտակտի մեջ չեմ մտել, ո՛չ ճանաչում եմ, ո՛չ էլ ուզում եմ ճանաչել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով հրապարակմանը, թե Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում է ներկայացրել Եղեգնաձորի բաժին այն մասին, որ Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը երեկ հարձակվել են իր վրա:
«Ինչ է, փորձե՞լ ենք հարվածել, չի՞ ստացվել, չկա նման բան, իսկ թե ինչու է նման հաղորդում ներկայացրել, չգիտեմ, իրեն չեմ ճանաչում»,-եզրափակեց պատգամավորը:
Արտաբույնք համայնքի վարչական շրջանի ղեկավար Արմեն Սետրակյանն էլ ասաց, որ ինքը նման միջադեպի մասնակից չի եղել:
«Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժնում էլ ասացի՝ նման բան չի եղել, էտ տղուն չեմ էլ ճանաչում, բերեցին, իրա գրածը կարդամ, ստորագրեմ, հրաժարվեցի ցուցմունք տալուց, չգիտեմ՝ ինչի է այդ տղան այդպես գրել, սուտ ցուցմունք տվել»,-եզրափակեց համայնքի ղեկավարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանը, ով փոխմարզպետն է, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ պատգամավորն ու համայնքի ղեկավարը անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա, հարվածել: Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01