Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չի ցանկանում անդրադառնալ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի նախաքննությանը։ Նա լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ հարցը չի գտնվում Արդարադատության նախարարության ոլորտում՝ նախաքննության մարմինն ԱՆ ենթակայության տակ չէ։ Զեյնալյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց հրաժարվող դատավորների մասին, շեշտեց, թե դատավորի իրավունքն է ինքնաբացարկ ներկայացնելը։
«Ինքնաբացարկի հիմքերն արձանագրված են։ Եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, ապա պարտավոր է հայտնել ինքնաբացարկ։ Իսկ թե ինչպես կգնահատի Էթիկայի հանձնաժողովը, կամ ինչպես կգնահատի Արդարադատության նախարարությունը, դա այլ հարց է», - ասաց նա։
Զեյնալյանը հավելեց, որ այս պահին չի կարող խոսել այն մասին, թե արդյոք գործում քաղաքական ենթատեքստ կա, թե ոչ։ Ըստ նրա՝ սրա մասին հնարավոր է խոսել այն ժամանակ, երբ կարդա ԲԴԽ ակտը՝ հնարավոր միջնորդությունից հետո։
Ինչ վերաբերում է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործին, նախարարը շեշտեց, որ ինքն իրավունք չունի իրավական և քաղաքական գնահատական տալ։
«Մարդն իրականացնում է իր պաշտպանությունը, ինքն է որոշում՝ ինչպես իրականացնի իր պաշտպանությունը։ Ես չեմ կարող ու իրավունք չունեմ իրավական գնահատական տալ։ Ձեռնպահ կմնամ քաղաքական գնահատական տալուց, սպասենք մինչ լինի դատական ակտ»,- նշեց Արտակ Զեյնալյանը։
Նախարարը պատասխանեց նաև ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նակին պետ Միհրան Պողոսյանի հետ կապված հարցին։ Խոսելով արտահանման խնդիրների մասին՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ Միհրան Պողոսյանը մինչ ձերբակալվելն իրացրել է իր՝ քաղաքական ապաստան խնդրելու իրավունքը։
«Միհրան Պողոսյանը ձերբակալվել է և մինչև ՀՀ վերադարձվելն իրացրել է իր իրավունքը՝ քաղաքական ապաստան հայցելու հետ կապված։ Այդ դիմումին գնահատական տալը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է, իսկ քաղաքական ապաստան խնդրելու իրավունքն էլ անձինը, որը դիմել է»,- ընդգծեց նախարարը՝ չբացառելով, որ սա կարող է լինել պաշտպանական տակտիկա։
Հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, թե՝ ոչ, Արտակ Զեյնալյանը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան, թե՝ ոչ։ Անօրինական հիմքերով անազատության մեջ գտնվողներ չկան ՀՀ-ում։ Եթե կան բավարար հիմքեր՝ անազատության մեջ պահելու, ապա անձը կգտնվի անազատության մեջ, եթե կան կալանքից ազատ արձակվելու հիմքեր, ապա կիրառվում են այլընտրանքային խափանման միջոցները՝ գրավով ազատել և այլն։ Այս իրավիճակն ակնհայտորեն տարբերվում է նախկին ռեժիմի իրավիճակից։ Շատ ավելի շատ անձ է գտնվում ազատության մեջ, որոնց խափանման միջոցը գրավի դիմաց փոխվել է»,-եզրափակեց Արտակ Զեյնալյանը։
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
10:26
10:02
00:02
20:49
20:33
18:43
18:12
17:26
17:04
15:13
14:58
14:22
13:43
10:26 19.06.25
10:45 19.06.25
11:21 19.06.25
10:57 19.06.25
11:05 19.06.25
10:02 19.06.25
11:18 19.06.25
11:35 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03