Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է աշխարհում ռազմական ծախսերի վերաբերյալ նոր զեկույցը, համաձայն որի՝ 2018թ. աշխարհում 1,8 տրլն դոլարի ռազմական ծախս է արվել:
Ըստ զեկույցի՝ Հայաստանը 2018թ. ծախսել է 609 մլն դոլար, ինչը 33%-ով ավելի է 2017թ. ցուցանիշից:
Հարևան Իրանը ռազմական ծախսերի մոտ 10% կրճատում է արձանագրել՝ ծախսելով 13,2 մլրդ դոլար:
Նշվում է, որ Թուրքիան անցած տարում ռազմական ծախսերն ավելացրել է 24%-ով՝ ցուցանիշը հասցնելով 19 մլրդ դոլարի: Այն ներառվել է ռազմական ծախսերի առումով առաջատար 15 պետությունների շարքում:
Նշվում է, որ 2017թ. համեմատ՝ աշխարհում ռազմական ծախսերի ցուցանիշն աճել է 2,6%-ով: Զեկույցի համաձայն՝ 2018թ. ամենաշատ ծախսողների հնգյակն ունի հետևյալ պատկերը՝ Միացյալ Նահանգներ, Չինաստան, Սաուդյան Արաբիա, Հնդկաստան և Ֆրանսիա: Այս երկրներին միասին բաժին է ընկել համաշխարհային ռազմական ծախսերի 60%-ը:
ԱՄՆ-ի ռազմական ծախսերը 2010թ. ի վեր առաջին անգամ աճ են արձանագրել (649 մլրդ դոլար), մինչդեռ Չինաստանն այդ աճը (250 մլրդ դոլար) արձանագրել է 24-րդ տարին անընդմեջ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն 61,4 մլրդ դոլարով 6-րդ հորիզոնականում է: 2017թ. համամետ՝ ՌԴ-ի ռազմական ծախսն աճել է 3,5%-ով:
Ըստ մասնագետների՝ 2018թ. աշխարհում գրանցվել է ռազմական ծախսերի՝ 1988թ. ի վեր ամենաբարձր ցուցանիշը:
Նշվում է, որ 2018թ. ռազմական ծախսերը նվազել են Աֆրիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, փոխարենը՝ ավելացել Լատինական Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում:
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ընդհանուր ռազմական ծախսը կազմել է 936 մլրդ դոլար:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32