Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն օրերս ներկայացրել է Աբու Դաբիում տեղի ունեցած «Bett Middle East Leadership Summit & Expo» բրիտանական գիտաժողով-ցուցահանդեսին:
«Ամփոփելով մեր մասնակցությունը, նշեմ, որ «Արմաթ»-ը, առաջ անցնելով տասնյակ երկրներից, «Bett MEA Awards 2019»-ի «Նորարարության» անվանակարգի մրցույթի եզրափակիչ փուլ էր անցել Հորդանանի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի կրթական ծրագրերի հետ: «Արմաթ» ցանցի մոդելը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի եւ՛մասնակիցների, եւ՛ այցելուների շրջանում: Մեր ուսումնական ծրագրի բովանդակությունն ու աշակերտների ստեղծած պրոդուկտները դրա վառ ապացույցն էին: Այն, որ «Արմաթ»-ը արտաժամյա է եւ ուսումնական ծրագրի պարտադիր մաս չի կազմում, հանգեցնում է նրան, որ դպրոցականներն անկաշկանդ ու առավել ստեղծագործ են ինժեներության հիմունքների յուրացման պրոցեսում», – նշում է «Արմաթ» ծրագրի մեթոդաբանության և տեխնիկական գծով պատասխանատու Ավագ Սայանը:
Ա. Սայանը նաև հավելեց, որ առաջարկներ են ստացել «Արմաթ»-ը Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու վերաբերյալ և այժմ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում:
«Արմաթ»-ի մրցակցային առավելությունը նաեւ ճարտարագիտական կոմպլեքս գիտելիքներն են. ցուցահանդեսին «Արմաթ»-ն այն եզակի ծրագիրն էր, որ դպրոցականներին միաժամանակ սովորեցնում է մոդելավորում, ծրագրավորում եւ ինժեներություն», – նշում է «Արմաթ» ծրագրի մարզային համակարգող Սոֆյա Հարությունյանը:
Աբու Դաբիում ապրիլի 22-ին եւ 23-ին «Bett Middle East Leadership Summit & Expo»-ին մասնակցել են պետական և կրթական շուրջ 50 կազմակերպություն, 20-ից ավելի երկրների պետական կառույցների և կրթության նախարարությունների պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին «Արմաթ»-ի մասնակցությանն աջակցել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը:
Նշենք, որ «Արմաթ» ինժեներական կրթության անվճար ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն՝ ՀՀ Կառավարության և դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: «Արմաթ» ցանցն այժմ ընդգրկում է Հայաստանի, Արցախի, Ախալքալակի շուրջ 270 դպրոց: ԱՏՁՄ-ն բանակցություններ է վարում «Արմաթ» հայկական կրթական մոդելը մի շարք երկրներ արտահանելու համար:
«Արմաթ»-ը միջազգային ասպարեզում հաղթանակներ է տարել Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի «WITSA Global Excellence Award» մրցանակաբաշխության «Կայուն զարգացման», Թբիլիսիում կայացած «GITI-2016» մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարար» անվանակարգերում, Եվրասիական թվային պլատֆորմներ ամենամյա միջազգային մրցույթում արժանացել է Nokia ընկերության մրցանակին:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01